ԵՄ-ն և Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել էներգակիրների մատակարարման վերաբերյալ

Լուրեր

27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
Բոլորը

Եվրամիությունը և Ղազախստանն ընդլայնում են համատեղ աշխատանքը էներգիայի և հումքի մատակարարման ոլորտներում։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 7-ին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի շրջանակներում, հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այս համաձայնագրի նպատակն է ապահովել որոշակի տեսակի հումքի մատակարարում և զարգացնել արտադրական շղթաները ջրածնի և մարտկոցների արտադրության համար՝ առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու։

Ակնկալվում է, որ Ղազախստանի հետ ԵՄ-ի համատեղ նախագծերը, օրինակ, հանքարդյունաբերության և նավթի վերամշակման գործընթացների ոլորտում, կմշակվեն առաջիկա վեց ամիսների ընթացքում։ Իր հերթին Գերմանիան նույնպես ցանկություն է հայտնել սերտացնել իր համագործակցությունը Ղազախստանի հետ։

ԵՄ-ի կախվածությունը մատակարարման շղթաներից, մասնավորապես՝ Չինաստանից, հատկապես տեսանելի է դարձել կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության պատերազմն Ուկրաինայի դեմ ցույց տվեց ԵՄ շատ երկրների մեծ կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Այսօր Եվրամիությունը փորձում է նոր տնտեսական գործընկերներ գտնել։

Ինչպես ասել է ֆոն դեր Լեյենը RTL-ին և ntv-ին տված հարցազրույցում՝ նա մտադիր է նաև համաձայնագրեր ստորագրել «կանաչ» ջրածնի արտադրության վերաբերյալ Նամիբիայի և Եգիպտոսի հետ՝ Շարմ էլ-Շեյխում կայացած կլիմայական կոնֆերանսի շրջանակներում։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ գործընկերային նախագծեր են քննարկում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Սենեգալը, Վիետնամը, Հնդկաստանը և Ինդոնեզիան։

 

Տաթև Ֆռանգյան