«Մանկավարժականը հավատարիմ է մնացել է իր ակունքներին». ՀՊՄՀ-ն 100 տարեկան է

Լուրեր

14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
Բոլորը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն և համերգ՝ նվիրված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին։

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, այլ պաշտոնատար անձինք, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ստորաբաժանումների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ, հյուրեր:

ՀՀ և ՀՊՄՀ օրհներգերով մեկնարկել է հոբելյանական միջոցառումը, որից հետո ներկաներին ողջունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով բուհին 100-ամյա հոբելյանի առթիվ, վստահեցրել է, որ ՀՀ կառավարության համար մանկավարժի մասնագիտությունն ու մանկավարժական կրթությունն ունեն ռազմավարական նշանակություն:

«Մանկավարժական կրթությունը մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների կրթություն է: Այսօր, ինչպես բուհի ստեղծման օրերին, կրթության ապահովումն ազգային անվտանգության խնդիր է: Մենք կանգնած ենք այդ խնդիրը լուծելու անխուսափելիության առջև, և դա է պատճառը, որ հանրակրթության ոլորտում ձեռնարկվում են մասշտաբային բարեփոխումներ: Դրանց լուծումն անհնար կլինի առանց պրոֆեսիոնալ ուսուցչի, հետևաբար, մանկավարժական կրթության հետագա զարգացումը ևս ունի անկյունաքարային նշանակություն»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարը բուհի 100-ամյակը լավ առիթ է համարել ամփոփելու կատարված աշխատանքը, ինչպես նաև պլանավորելու այն ապագան, որ կիրականացվի մանկավարժական կրթության ոլորտում՝ որոշ ժամանակ անց դառնալով իրականություն:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով մեկդարյա բուհին հոբելյանի առթիվ, ընդգծել է, որ ՀՊՄՀ-ն այն բացառիկ բուհերից է, որը հավատարիմ է մնացել իր ակունքներին՝ ծավալելով մանկավարժական գործունեություն, պատրաստելով մանկավարժական կադրեր: Նախարար Դումանյանը նկատել է՝ այդ ճանապարհը բարդ է, դժվար, պատվաբեր. հատկապես վերջին շրջանում շատ է կարևորվում մանկավարժական կրթության դերը:

«Բազմիցս հնչել է այն տեսակետը, որ ցանկացած խնդրի հիմքում կրթությունն է. բոլորս պետք է շրջադարձային քայլեր անենք կրթության որակի ապահովման գործում: ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում. կրթության զարգացման ռազմավարական ծրագրում ահռելի ծավալ հատկացված է հենց մանկավարժական բարձրագույն կրթության բարեփոխմանը: Չնայած հավակնոտ լինելուն՝ վստահ եմ՝ բոլորիս համատեղ աշխատանքի դեպքում այն կհաջողի»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով 100-ամյա բուհի մանկավարժ-երախտավորներին:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը մանկավարժական մտքի և կրթության զարգացումն ու առաջընթացը խորհրդանշող հոբելյանը պատեհ առիթ է համարել արժևորելու բարձրագույն կրթօջախի տարեգրությունը կերտած երախտավորներին, մատնանշելու ուսուցչի պատվավոր առաքելությունը։

«Մենք այս տարեգրության էջերը թերթում ենք սրբազան ակնածանքով ու պատասխանատվության բարձր գիտակցմամբ։ Մեր ժողովրդի ընդհանուր պատմության մեջ բուհի կենսագրությունը մի մասունք է, որտեղ ամփոփված է մեծ մտավորականների տարբեր սերունդների գիտական մտքի արգասիքը։ Այստեղ մանկավարժ-գիտնականների տարիների անմնացորդ նվիրումը կա, դեպի բարձրորակ կրթություն՝ անխափան ընթացքը, և դուք այսօր, սիրելի՛ ներկաներ, մեր պատմության ականատեսն եք»,- շնորհավորական խոսքում նշել է ՀՊՄՀ ռեկտորը:

ՀՊՄՀ-ի հոբելյանը նշանավորվել է նաև պարգևատրումներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանին շնորհվել է «Վաստակավոր մանկավարժ» պատվավոր կոչումը:

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը և ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի ու դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մեժլում Երիցյանը:

Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանն ու մաթեմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանը:

Բուհի 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությանը կատարումներով հանդես են եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, «Բերդ» պարային անսամբլը, ՀՊՄՀ-ի պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողները, Երգի պետական թատրոնի երգիչները, Մնջախաղի թատրոնը, երաժիշտ Կամո Սեյրանյանը: