Շիրակի մարզպետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մարզային մակարդակով համագործացությունը
Հասարակություն
06.11.2022 | 20:52Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, ով Գյումրիում էր մասնավոր այցով։
«Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։
Ի թիվս այլ հարցերի, տկն.դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր»,- գրել է Բաղդասարյանը։