Մինչ աշխարհում տնտեսական աճը դանդաղել է, Հայաստանում բում է, բայց դա կարճ կտևի՝ պետք է պատրաստ լինենք․ ապաքաղաքական զրույց Վարդան Արամյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը: Արձանագրելով, որ ամբողջ աշխարհում նկատվում է զգալի գնաճ, և Հայաստանում այն, ըստ կանխատեսումների, այս տարի կազմելու է մոտ 10 տոկոս, տնտեսագետը նշում է, որ կենտրոնական բանկերը ճիշտ են վարվում՝ բարձրացնելով բանկային տոկոսադրույքը: Դրանով կրճատվում է փողի շրջանառությունը, որպեսզի տնտեսությունը չբախվի ավելի լուրջ խնդիրների: Այդ «սառեցնող» գործողությունները, Վարդան Արամյանի կարծիքով, անգամ ուշացել են:

Հայաստանում գրանցված երկնիշ տնտեսական աճը, ըստ հաղորդման հյուրի, պայմանավորված է ոչ թե մեր երկրի տնտեսական ներուժով, այլ կարճաժամկետ գործոններով՝ տրանսֆերտների ավելացմամբ, ինչպես նաև մարդկանց և կապիտալի ներհոսքով: Ֆինանսների մասնագետը ներկայիս վիճակը համեմատում է 2001-2008 թվականների շինարարական բումի հետ, որին հետևեց լուրջ տնտեսական անկում:

ՀՀ ֆինանսների նախկին նախարարը համոզված է, որ Հայաստանը տարիներ, գուցե՝ տասնամյակներ շարունակ պարտադրված կլինի ապրել դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում, և միակ ելքը հույսը սեփական ուժերի վրա դնելն է. «Մեր միակ դաշնակիցը մենք ենք: Առանց տնտեսության մենք դատապարտված կլինենք մշտապես հանդես գալ ուզողի դերում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան