Սահմանվել են Տավուշի մարզի դպրոցների տարիֆիկացիայի առանձնահատկությունները. ուսուցչի ծանրաբեռնվածությունը նվազում է

Լուրեր

18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում դասավանդողների տարիֆիկացիոն մատյանի կազմման առանձնահատկությունները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հրամանով նախատեսված իրավակարգավորումը հանրակրթության նոր պետական չափորոշչի փորձարկմամբ է պայմանավորված և տարածվում է բացառապես Տավուշի մարզի դպրոցների վերոնշյալ դասարաններում դասավանդողների վրա:

Հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված ոչ միավորային (բնութագրային) և ձևավորող գնահատման գործիքակազմի ամբողջական փորձարկման և արդյունավետ ներդրման նպատակով Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների դրույքաչափը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) 2-րդ և 3րդ դասարանում ուսուցչի 1 (մեկ) դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամը) կազմված է շաբաթական 18 ակադեմիական ժամ՝ դասավանդվող ժամերից, և 4 ակադեմիական ժամ՝ գնահատման ժամերից, որի ընթացքում ուսուցիչն իրականացնում է սովորողների գնահատման համար անհրաժեշտ աշխատանքները,

2) 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում ուսուցչի 1 (մեկ) դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամը) կազմված է շաբաթական 20 ակադեմիական ժամ՝ դասավանդվող ժամերից, և 2 ակադեմիական ժամ՝ գնահատման ժամերից, որի ընթացքում ուսուցիչն իրականացնում է սովորողների գնահատման համար անհրաժեշտ աշխատանքները,

3) նշված դասավանդվող և գնահատման ժամերի դրույքային հարաբերակցությունը ենթակա է պահպանման նաև ամբողջական դրույքից շեղումների դեպքերում։

Տավուշի մարզի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների համար ուսումնական հաստատությունները ֆինանսավորվում են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առավելագույն տարեկան ժամաքանակների համապատասխան՝ հետևյալ ձևով.

1) 2-րդ և 3-րդ դասարան՝ տարեկան 912 ժամ,
2) 5-րդ և 6-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,
3) 7-րդ և 8-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,
4) 10-րդ և 11-րդ դասարան՝ տարեկան 1360 ժամ:

Առավելագույն տարեկան ժամաքանակներն ընդգրկում են պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչները, այդ թվում՝ ընտրովի բաղադրիչը։

Ընտրովի բաղադրիչի շրջանակում 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում ենթակա են ներառման նաև «Առողջ ապրելակերպ» դասընթացի խմբակը, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում՝ նաև «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրի գործունեությունը։ Ընտրովի բաղադրիչի շրջանակում ընդգրկվում են նաև նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը։

10-րդ և 11-րդ դասարանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով, ի լրումն պետական պարտադիր բաղադրիչի, դպրոցական բաղադրիչի միջոցով ձևավորվում է անհատականացված դասացուցակ, որի հիման վրա ձևավորվում են միևնույն առարկան միևնույն առարկայական ծրագրով ուսումնասիրող առանձին խմբեր։