Պատերազմի մասնակիցների զինգրքույկներում շարունակում են համապատասխան նշումներ չկատարել․ ՀՔԱՎ

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում համապատասխան նշում չկատարելու խնդրին ՀՔԱՎ-ն անդրադարձել է դեռևս 2016-ի Ապրիլյան պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանության ժամանակ։ Խնդիրը կրկին արդիական դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Անցած տարիներին ՀՔԱՎ-ի աջակցության արդյունքում Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ զինծառայողների գրքույկներում կատարել է համապատասխան արձանագրումներ։

Նախկին զինծառայող Հ․ Գ․-ի մայրը որդու զինգրքույկում մարտական գործողության մասնակցելու մասին նշում չկատարելու խնդրով ՀՔԱՎ էր դիմել այս տարվա օգոստոսին։ Հ․ Գ․-ն մասնակցել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքին, ապա տեղափոխվել այլ զորամաս և 2021-ի հոկտեմբերին առողջական խնդիրների պատճառով վաղաժամ զորացրվել, սակայն մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում նրա զինգրքույկում Պաշտպանության նախարարությունը չէր կատարել։ Միայն ՀՔԱՎ-ի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո զինծառայողի մորից մենք տեղեկացանք, որ զինգրքույկում համապատասխան նշում կատարվել է։ Ուշագրավ է, որ մեր գրությանը Պաշտպանության նախարարությունը դեռևս չի պատասխանել՝ չնայած լրացել է գրությանը պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետը։

Սա ՀՔԱՎ-ի պրակտիկայում մի քանի տասնյակ դեպքերից միայն մեկն է, և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս հարցում համակարգային մոտեցում այդպես էլ չի ձևավորվել։ Պատկան մարմիններն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում, իսկ նշումները կատարում են կամակայակորեն կամ լրացուցիչ դիմումներից, այդ թվում՝ ՀՔԱՎ-ի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո։

Վերստին դիմում ենք Պաշտպանության նախարարությանը՝ այս խնդրին լուծում տալու, պատերազմական գործողություններին մասնակցած անձանց զինգրքույկներում համապատասխան նշումներն առանց բյուրոկրատական քաշքշուկների և լրացուցիչ դիմումների անելու համար․ դա թե պատերազմի մասնակիցների, թե պետական կառույցների համար ոչ միայն ժամանակի, ռեսուրսների վատնում է, այլև՝ պատերազմի մասնակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Պատերազմի մասնակցության վերաբերյալ արձանագրումը էական նշանակություն ունի պատերազմի մասնակիցների համար՝ սոցիալական ծառայություններից օգտվելիս, բժշկական օգնություն ստանալու, կրթության և այլ իրավունքներ իրացնելիս։

Եթե դուք էլ եք առնչվում նման դեպքերի և իրավական աջակցության կարիք ունեք, կապ հաստատեք ՀՔԱՎ-ի հետ այս կոնտակտներով․