ՊՎԾ պետը` Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության գնումներն ուսումնասիրելու մասին

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Հղում անելով պետական գնումների համակարգին՝ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ «Եվրաասֆալտ» ընկերությունը, որը ղեկավարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը, մի քանի հազար դրամի տարբերությամբ շահում է պետական միլիոնանոց մրցույթներ։ Երբևէ ՊՎԾ-ի մտքով անցե՞լ է ուսումնասիրություն իրականացնել՝ տեսնելու այնտեղ խնդիրներ կա՞ն, քաղաքական կոռոիպցիա կա՞, թե ոչ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց որ ամիսներ առաջ վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ձեռնամուխ է եղել 2 անընդմեջ իրականացվող վերահսկողական գործընթացերի մեկնարկին։

«Պաշտոնատար բարձրաստիճան անձանց հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնակցութունը գնումների գործընթացին և հանրային գնումների ողջ սպեկտորն ամենօրյա մշտադիտարկման տակ է ՊՎԾ-ի կողմից։

2022 թ․ 10 ամիսներին 170 վերլուծական տեղեկանք է կազմվել ՊՎԾ-ի գնումների վերահսկողության վարչության կողմից, և որտեղ առկա են եղել խտրական չափորոշիչներ, մի մասը շտկվել են, մի մասը չեղարկվել են, կարգապահական տույժեր են կիրառվել»։

«Այն պետական գնուները, որտեղ «Եվրաասֆալտ» ընկերությունը մասնակցութուն է ունեցել, մինչ օրս խտրական չափորոշիչներ կամ առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե մրցակից ընկերությունները բողոք-դիմումներ ներկայացեն, ՊՎԾ-ն ձեռնամուխ կլինի փաստերի ստուգմանն ու վերհանմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։