Երբ թշնամիդ բարբարոս է, բայց ճկուն. Բաքուն շարունակում է պղծել հայկական հուշարձանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց), Կանաչ Ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիների ավերմանը: 44 -օրյա պատերազմից հետո Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների ավերումն ու պղծումը ոչ միայն չեն դադարել, այլև շարունակվել են նոր՝ ավելի մեծ մասշտաբներով:

Հնագետ, Արցախի Տիգրանակերտ քաղաքի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, որն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի մշակութային հուշարձանների մշտադիտարկման նպատակով ստեղծված monumentwatch.org կայքի հիմնադիրներից է, այն կարծիքին է, որ Հայաստանը հուշարձանների ոչնչացման, պղծման վերաբերյալ տեղեկատվությունը հավաքելու, ներկայացնելու հարցում չի զիջում Ադրբեջանին, սակայն այդ երկրից հետ է մնում այլ կարևոր հարցերում. «Ադրբեջանի քաղաքականությունը բազմապրոֆիլ է․ նա մի կողմից անում է հանդուրժողականության քարոզ, ասում է` տեսեք` մեր երկիրը բազմէթնիկ երկիր է, այստեղ համերաշխ ապրում են, և այլն, իսկ հայերն «օկուպանտներ են», մենք ոչնչացնում ենք այն, ինչն «օկուպանտական է»: Ինչպես ռազմական, քաղաքական ասպարեզում, այնպես էլ մշակութային ասպարեզում Ադրբեջանն ունի բավական լուրջ ռեսուրսներ, ունի բարեկամներ, և այդ ամենը լայնորեն օգտագործում է»:

Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել նաև 12 թանգարան և 20․885 ցուցանմուշ: Իսկ ի՞նչ աշխատանքներ է տանում Արցախի ԿԳՄՍ նախարարությունը` ադրբեջանական վանդալիզմի դեպքերը միջազգային հանրությանը ներկայացնելուը ուղղությամբ: Ա

րցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ 2022-ի մայիսի 30-ին Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ, որը զբաղվում է միջազգային ատյաններին դիմելու նպատակով Ադրբեջանի կողմից վանդալիզմի, մշակութային հուշարձանների ոչնչացման դեպքերի ցուցակագրմամբ:

Արցախից հայկական հետքը վերացնելուն ուղղված ադրբեջանցիների քայլերը սահմաններ չեն ճանաչում: Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հուշահամալիրը, օրինակ, արդեն պղծվել է, Հադրութի Սպիտակ Խաչ վանքը՝ ևս: Շուշիի Քանդակների պուրակը, ինչպես երևում է արբանկային լուսանկարներից, արդեն անհետացել է: Պղծվել է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան