Մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի կփոխհատուցվեն աշնանացանի ծախսերը

Լուրեր

17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
Բոլորը

Կառավարության որոշմամբ, վերաբաշխում և լրացում է կատարվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում և փոփոխություններ ու լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների: Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա¬նավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ծրագրի նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Կարգավորման նպատակն է աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը։ Ծրագրով նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի։ Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120․0 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70․0 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված հիմնականում մշակության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք և այլն) ձեռքբերման գների աճով։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի և շուրջ 70 լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։ Ծրագրով պարտադիր մոնիթորիգ կիրականացվի համայնքների կողմից, իսկ մարզպետարանները կիրականացնեն ընտրանքային մոնիթորինգ։ Ծրագրով նախատեսվում է նաև փոխհատուցման գումարների 3-5 %-ի չափով գումար տրամադրել համայնքներին՝ մոնիթորինգի արդյունավետ իրականացման համար (մինչև 5,000 հա-ի մոնիթորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ի չափով, իսկ 5,000 հա-ից ավելի դեպքում՝ փոխհատուցված գումարի 5%-ի չափով)։ Սույն ծրագրով պետական բյուջեում ծախսերը նախնական գնահատականներով գնահատվում են շուրջ 6,8 մլրդ դրամ, ընդ որում՝ 2022 թվականի համար՝ 3,9 մլրդ դրամ, 2023 թվականի համար՝ 2,9 մլրդ դրամ, սակայն կանխատեսվում է, որ 2022 թվականին անհրաժեշտ կլինի 2,5 մլրդ դրամ։ 2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1,200,000,000 ՀՀ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1,225,000,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2,425,000,000 ՀՀ դրամ։ Միաժամանակ ծրագրով նախատեսված է մոնիթորինգի իրականացման համար համայնքներին տրամադրել մինչև 5000 հա-ի մոնիթորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ի չափով, իսկ 5000 հա-ից ավելի դեպքում՝ փոխհատուցված գումարի 5%-ի չափով, որի համար 2022 թվականին ըստ կանխատեսումների կպահանջվի 72,750,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն 2022 թվականին կկազմի 2,497,750,000 ՀՀ դրամ։ Նախագծով առաջարկվում է Ծրագրի համար 2022 թվականի պետական բյուջեով անհրաժեշտ 2,497,750,000 ՀՀ դրամը հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներից վերաբաշխման միջոցով:

Թեմայի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացնելով, նշել է, որ այս ծրագիրն առաջին անգամ կիրառվել է 2020 թվականին COVID-ի ժամանակ. «Իմաստը հետևյալն է՝ փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր հայրենակիցները ցորենի ցանքս կատարեն հնարավորինս բարձրորակ սերմերով: Մենք այն ժամանակ արձանագրում էինք, որ բերքատվության հետ կապված պրոբլեմները մեծապես կախված են այն խնդրի հետ – իհարկե, միակ խնդիրը չէ, բայց շատ կարևոր խնդիր է – երբ մարդիկ ուղղակի, այսպես ասած, պատշաճ որակ չունեցող ցորենի սերմեր են ցանում, ինչը բերքատվությունը պակասեցնում է: Մենք որոշեցինք, որ եթե հավաստագրված սերմեր կամ որակյալ սերմեր ձեռք բերեն, և դրա հիմնավորումը լինի, այդ սովորական և ոչ սովորական սերմերի գների միջև եղած տարբերությունը կառավարությունը փոխհատուցի»:

Վարչապետը նաև նշել է, որ ի հեճուկս տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսական ոլորտում շարունակվում է անկման դինամիկան. «Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք գյուղատնտեսական արտադրանքի 0.7 տոկոսի անկում ենք ունեցել, և ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Մեր ամենօրյա աշխատանքի կարևոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը:

Բայց մեծ հաշվով տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է, և 2022 թվականի սեպտեմբերին մենք արձանագրել ենք 14.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին 2021 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճ ունենք 14.1 տոկոս: Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոս – գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ մենք դեռ անկում ունենք – շինարարության ծավալը՝ 14.3 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 14.5 տոկոս, ծառայությունների ծավալը՝ 27.1 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16.9 տոկոս, արտահանման ոլորտում աճ ունենք 63.8 տոկոսով, ներմուծման ոլորտում աճ ունենք 61.6 տոկոսով:

Պիտի արձանագրեմ նաև հետևյալը, որ 2019 թվականին մենք ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել և եթե այս տարվա հետ կապված լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, կարող ենք ասել, որ միջինում 2019, 2020, 2021 և 2022 թվականներին 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանել ենք, ինչը մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է, նշաձող է, որը մենք պետք է կարողանանք ապահովել:

Իհարկե, այս տարվա բարձր տնտեսական աճը մեզ համար նաև որոշակի ռիսկեր է առաջ բերում, և այդ ռիսկը հետևյալն է, որ մենք մյուս տարի էլ այս 14, կամ 12, կամ 15, կամ գուցե ավել, կամ մի քիչ պակաս, բարձր տեմպի վրա պետք է ապահովենք կրկին 7 տոկոս տնտեսական աճ, որովհետև դա մեր հանձնառություն է:

Այստեղ կրկին ուզում եմ ուշադրությունը հրավիրել պետական ծախսերի արդյունավետ իրականացման վրա, որը վճռորոշ նշանակություն է ունենալու այլ գործոնների հետ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի համար»: