ԱՄՆ դեսպանությունը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը աջակցում են ամերիկյան ներդրումներին Հայաստանում

Լուրեր

14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
Բոլորը

Ս.թ. հունիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել էր քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքումհիմնականում ներկայացվեց, թե ներդրողներն ու ընկերություններն ինչպես կարող են աշխատել ՕՊԻՔ-ի հետ, իսկ այդ կառույցի Հայաստան ժամանած ներկայացուցիչները ներկաներին բացատրեցին իրենց աշխատանքը:

ՕՊԻՔ-ը ամերիկյան պետական կառույց է, որը հիմնադրվել է 1971թ.-ին և աջակցում է նոր կամ զարգացող շուկաներում ներդրումներ կատարող ամերիկյան ընկերություններին՝ ապահովելով ներդրումային ռիսկերի կառավարման գործիքներով: Ամերիկյան ներդրողներին ուղղված ՕՊԻՔ-ի աջակցությունը ներառում է ուղղակի ֆինանսավորում վարկային ռեսուրսների միջոցով, քաղաքական ռիսկի ապահովագրություն և աջակցություն՝ նոր շուկաներում ներդրումներ կատարող մասնավոր կապիտալ ներդրումային հիմնադրամներին:

Նպաստելով զարգացող երկրների տնտեսական զարգացմանը՝ ՕՊԻՔ-ը օգնում է զարգացող տնտեսություններին զբաղեցնել իրենց տեղը միջազգային տնտեսության մեջ և առաջ է մղում ամերիկյան քաղաքականության և ազգային անվտանգության առաջնահերթությունները: ՕՊԻՔ-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել վերջինիս կայքում, տես՝ https://www.opic.gov/:

Մարիոթ Արմենիա հյուրանոցում ընթացող այս աշխատաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն և ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը, ով ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց հայաստանյան շուկայում ամերիկյան ներդրողների համար առկա հնարավորությունները:

«ՕՊԻՔ-ը ներդրումներին աջակցող խոշոր միջազգային վարկատու կառույց է, և մենք, անշուշտ, կուզենանք հայկական շուկայում տեսնել վերջինիս աջակցությամբ գործող ընկերություններ ու ներդրողներ: Այս պահին, քաղաքական իրողությունների փոփոխությամբ պայմանավորված, երկրում օտարերկրյա ներդրումների համար առկա են առավել մեծ հնարավորություններ: Կարծում եմ՝ ՕՊԻՔ-ը կկարողանա գտնել արժանավոր ծրագրեր և օժանդակել դրանց իր վարկային ռեսուրսներով: Իսկ ՀԱԱՊ-ը պատրաստ է լինել ՕՊԻՔ-ի գործընկերը», – ասաց նա:

Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԱՊ-ի անդամ ընկերությունների, տեղի գործարարների միությունների ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ: Այն նպատակաուղղված էր հայ-ամերիկյան գործարար և առևտրային հարաբերութունների խորացմանը, ինչը վերջին երեք տարիների ընթացքում եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գործունեության թիվ մեկ առաջնահերթությունը: Հարկ է նշել, որ անցած տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրի ծավալների շուրջ 42 տոկոս աճ է արձանագրվել: