Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Պենտագոնի ղեկավարի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը հեռախոսազրույցներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ, հաղորդում է ռուսական ռազմական գերատեսչությունը:

Սերգեյ Շոյգուն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ։

Շոյգուի և Օսթինի նախորդ հեռախոսային բանակցությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ին:

Կիրակի օրը կայացել են նաև Շոյգուի հեռախոսային բանակցությունները Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկորնյուի, Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի հետ։

Ֆրանսիայի, Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հաղորդագրություններում ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Շոյգուն իր մտահոգություններն է հայտնել «կեղտոտ ռումբի» կիրառմամբ «Ուկրաինայի կողմից հնարավոր սադրանքների կապակցությամբ»: