Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանի տպավորիչ մեկնարկը, Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պարտված Արման Ավագյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտերում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար. գրում է sport.news.am-ը։

79 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Ավագյանը պարտվել էր Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Գամկրելիձեին (5:7), որը հասել է եզրափակիչ եւ իրավունք տվել հայ ըմբիշին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Արման Ավագյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 7:0 հաշվով հաղթել է Շվեցարիան ներկայացնող Տանգույի Դարբելային, երկրորդ սփոփիչում 10:0 հաշվով վսահ հաղթանակ տարել Իսրայելի ներկայացուցիչ Իյան Բոնդարի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում Ավագյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի հետ:

Երկրորդ մրցումային օրը պայքարը սկսել են Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ):

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսուֆ Մոհամեդ Եսայի նկատմամբ:

Հրայր Ալիխանյանը նույնպես մեկնարկել է որակավորման փուլից եւ 12:1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Դիմիտար Ատանսովի նկատմամբ, իսկ Կնյազ Իբոյանը 10:0 հաշվով շրջանցել է Իսպանիայի ներկայացուցիչ Խայմե Գարսիա Զոզայա Գիլյենի արգելքը:

Երեկոյան մրցահերթում չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի Վազգեն Թեւանյանը: Մրցակիցը թուրք Համզա Ալաջան է: