Շվեդիան Թուրքիային նամակ է ուղարկել կոնկրետ գործողություններով՝ կապված ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հարցում Անկարայի մտահոգությունների հետ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Շվեդիան «կոնկրետ գործողություններ» է ձեռնարկել՝ փարատելու ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հետ կապված Թուրքիայի մտահոգությունները, այդ թվում՝ ուժեղացնելով հակաահաբեկչական ջանքերը քուրդ զինյալների դեմ։ Այս մասին ասվում է Անկարային ուղղված նամակում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

Երկու էջանոց նամակում ներկայացվում է Շվեդիայի կողմից արված 14 քայլերի օրինակ՝ ցույց տալու լիովին համատարմությունը հունիսին Թուրքիայի և Ֆինլանդիայի հետ ստորագրված հռչակագրին, որի շնորհիվ Անկարան հանեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վետոն։

Նամակում Շվեդիան նշում է, որ «կոնկրետ գործողություններ են ձեռնարկվել եռակողմ համաձայնագրի բոլոր հիմնական տարրերի վերաբերյալ»: Շվեդիայի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանությունը՝ Սափոն, «ինտենսիվացրել է աշխատանքը PKK-ի դեմ» և սեպտեմբերին «բարձր մակարդակով այց» է կատարել Թուրքիա՝ հետախուզական գործակալության հետ հանդիպումների համար։

Շվեդիայի ԱԳՆ-ն, Թուրքիայի ԱԳՆ-ն և Էրդողանի գրասենյակի հաղորդակցության բաժինն անմիջապես չեն պատասխանել նամակը մեկնաբանելու՝ լրատվամիջոցի խնդրանքին։

Ըստ աղբյուրի՝ նամակը նպատակ ունի հանգստացնել Թուրքիային Շվեդիայի ջանքերում շարունակվող երկկողմ բանակցությունների ֆոնին և խրախուսել ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վերջնական հաստատումը։

Նամակի համաձայն՝ Շվեդիայի իշխանությունները «նոր վերլուծություններ են իրականացրել երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների և կազմակերպված հանցավորության մեջ PKK-ի դերի վերաբերյալ և դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի կոնկրետ արդյունքների»։

Նշվում է նաև, որ Ստոկհոլմը օգոստոսի 31-ին Անկարայի խնդրանքով արտահանձնել է Թուրքիայի մեկ քաղաքացու՝ օգոստոսի 11-ի որոշումից հետո, և որ 2019 թվականից ի վեր, ընդհանուր առմամբ, չորս արտահանձնում է իրականացվել Թուրքիա։ Արտահանձնումները քննարկվել են հոկտեմբերի սկզբին Անկարա այցելած շվեդական պատվիրակության կողմից։

«Շվեդիան հանձնառու է լուծել ահաբեկչության մեջ կասկածվողների արտահանձնման հարցումներն արագ և մանրակրկիտ կերպով»,- ասվում է նամակում։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը չեն վավերացրել միայն Թուրքիան և Հունգարիան։

Էմմա Չոբանյան