Գերմանիայում՝ 70 տարվա մեջ առաջին անգամ երկնիշ գնաճ է գրանցվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գերմանիայի տնտեսությունը, ըստ երևույթին, գտնվում է անկման եզրին: Շարունակվող բարձր գնաճը, ինչպես նաև էներգակիրների մատակարարումների և դրանց արժեքի վերաբերյալ անորոշությունը ուժեղ ճնշում գործադրեցին Գերմանիայի տնտեսական իրավիճակի վրա։ Այս մասին ասված է Գերմանիայի Դաշնային բանկի (Bundesbank) ամենամսյա հաշվետվության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սպառողական գների ներդաշնակեցված ինդեքսի (ՀՍԳԻ) հիման վրա հաշվարկված գնաճը սեպտեմբերին կազմել է 10,9 տոկոս (օգոստոսի 8,8 տոկոսի դիմաց)։

Նախորդ ամիսներին սկսված բացառիկ թանկացումները շարունակվել են։ Հիմնականում միտումը կապված է եվրոպական էներգետիկ շուկաների վրա շարունակվող ճնշման հետ: Ընդհանուր առմամբ, ներմուծման գներն օգոստոսին, նախորդ տարվա համեմատ, աճել են մոտ 33 տոկոսով, գերմանական ապրանքներինը՝ մոտ 46 տոկոսով։

«Օրինակ՝ էլեկտրաէներգիայի և գազի ներքին շուկայում իրացումները եռապատիկ աճ են գրանցել»,- ընդգծվում է զեկույցում։

Փորձագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին Գերմանիայում գնաճի մակարդակը, ամենայն հավանականությամբ, կմնա երկնիշ թվերով (70 տարվա մեջ առաջին անգամ), նույնիսկ եթե որոշ թուլացումներ ուժի մեջ մտնեն։ Խոսքը, մասնավորապես, հոկտեմբերից գազի և կենտրոնացված ջեռուցման դրույքաչափի նվազեցման մասին է։

Դեկտեմբերին տնային տնտեսություններին գազի մեկամսյա վճարի գումարը վերադարձնելու առաջարկը նույնպես պարտադիր չէ, որ դանդաղեցնի գնաճի արագացումը։

«Դա կախված է նրանից, թե ինչպես է պետական սուբսիդավորումը հասնում տնային տնտեսություններին և, հետևաբար, ինչպես կանդրադառնա այս քայլը գների պաշտոնական չափման վրա»,- նշում են փորձագետները։

Տաթև Ֆռանգյան