15 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Լուրեր

09.05.2025 | 01:38
Փաշինյանը ՌԴ-ում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ
08.05.2025 | 23:28
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման տարբերակները․ Reuters
08.05.2025 | 23:17
Ալիևը հայտարարել է, թե պատմական պայմաններ են ստեղծվել տարածաշրջանը խաղաղության և համագործակցության վայրի վերածելու համար
08.05.2025 | 23:04
Կալասը հայտարարել է Պուտինի հարցով տրիբունալի ստեղծման վերջին քայլի մասին
08.05.2025 | 22:52
Դելին մտադիր չէ սրել Պակիստանի հետ իրավիճակը, սակայն ցանկացած ռազմական հարձակման կհաջորդի կոշտ պատասխան․ Հնդկաստանի ԱԳ նախարար
08.05.2025 | 22:41
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2025 | 22:40
Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
08.05.2025 | 22:27
Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան
08.05.2025 | 22:13
ԵՄ-ն Ուկրաինային ևս 1 մլրդ եվրո է փոխանցել G7-ի նախաձեռնության շրջանակներում
08.05.2025 | 22:01
Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
08.05.2025 | 21:46
«Համբա՛լ»․ 10 տարի անց Փաշինյանը գտե՞լ է իր երազանքի վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2025 | 21:35
Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
08.05.2025 | 21:24
Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը
08.05.2025 | 21:15
«Գոռացի՝ Յանա՛, ձեն չէր հանում»․84-ամյա Բելա տատի աղջիկը 2 օր անգիտակից է մնացել, օգնություն չի եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2025 | 21:10
Բաքվում ընթացող դատական նիստում իբր «Քարվաճառի օկուպացիան» պատկերող տեսանյութ է ցուցադրվել
Բոլորը

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վերհանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 2022 թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 15 հակադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 1-ի մասով խիստ նկատողություն, 5-ի մասով՝ նկատողություն, 9-ի մասով՝ նախազգուշացում, իսկ 9 հարկադիր կատարողների մասով վարույթի նյութերն ընդունվել են ի գիտություն, մարզային բաժնի պետի տեղակալը և 2 ավագ հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։

Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված 2 ծառայողական քննության արդյունքում 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն:

Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը: