«Դեպքեր կան՝ ԱԺ-ն բարձր պաշտոններում ընտրել է բարեվարքության բացասական գնահատական ունեցող անձանց». Արաքս Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ընթանում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի մեկնարկին նվիրված միջոցառումը։

Կոալիցիայի հիմնադիրներն են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, որոնք նպատակ ունեն իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեղ ջատագովություն՝ հիմնվելով քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող և իրականացվելիք համապարփակ մշտադիտարկումների վրա։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, անդրադառնալով բարեփոխումների ընթացքին, նշեց․ «Քաղաքացիական հասարակությունը վեթինգի հարցում լուրջ ներդրում ուներ այն իմաստով, որ իրականացրել էր ուսումնասիրություն, ներկայացրել այլ պետությունների փորձը, նաև լուծումներ էր առաջարկել, թե ինչպես պետք է իրականացնել արմատական վեթինգ դատաիրավական ոլորտում, սակայն, ցավոք, քաղաքական իշխանությունները չունեցան ցանկություն, քաղաքական կամք և պատրաստվածություն՝ իրականացնելու համընդհանուր վեթինգ առնվազն դատական համակարգում, որդեգրվեց «soft վեթինգը», որը կարգապահական պատասխանատվության և բարեվարքության գնահատման շրջանակներում պետք է իրականացվեր»։

Մելքոնյանի դիտարկմամբ՝ դատաիրավական համակարգի բարեփոխման գործընթացում խնդիրները շատ են․ «Հիմնական խնդիրը ԲԴԽ-ի ոչ թափանցիկ և ոչ հաշվետու լինելն է»։

Արաքս Մելքոնյանը նաև ընդգծեց, որ դեպքեր կան, երբ Ազգային ժողովը դատավորների, հանրային այլ ծառայողների ընտրության ժամանակ բարձր պաշտոններում ընտրել է բարեվարքության բացասական գնահատական ունեցող անձանց։

Մանրամասները՝ տեսանյութում։