Բավարարվել է բռնությամբ զուգորդված խուլիգանության մեղադրանքով արդարացման դատավճռի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը

Լուրեր

16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
16.07.2026 | 20:45
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:30
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
Բոլորը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության մեջ ամբաստանվող անձին արդարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը:

 

Դեռևս 2017 թվականի փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմնի կողմից Հ. Թ.-ին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն):

 

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էլ, որ Հ.Թ.-ն իր հորեղբոր որդի Ն. Թ.-ի հետ, վերջինիս կողմից վարվող Հովեռ մակնիշի ավտոմեքենայով երթևեկել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, անցնելով լուսացույցը, նրանք երթևեկությունը շարունակել են Ագաթանգեղոսի 7-րդ շենքի դիմացի հատվածով, որտեղ առկա հետիոտնային անցման վրա, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, բացահայտ արհամարհանք ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների նկատմամբ և ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, ճանապարհը չզիջելու հարցի շուրջ Ն.Թ.-ի հետ, վիճաբանել են Ա. Ս.-ի հետ: Այդ ընթացքում, բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

 

 2017 թվականի հունիսի 28-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Դատարանի դատավճռով Հ. Թ.-ն առաջադրված մեղադրանքում արդարացվել է այն պատճառաբանությամբ, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները Հ.Թ.-ի կողմից խմբի կազմում խուլիգանություն կատարելը հաստատող տվյալներ չեն պարունակում, և իբրև թե նախաքննության մարմինը ապացույցների մի մասը՝ տուժողի, վկաների ցուցմունքները մեղադրական եզրակացության մեջ շարադրել է` նշելով իրականում դրանցում չարտացոլված տեղեկություններ:

 

   Դատարանը գտել էր նաև, որ ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում Հ. Թ.-ի առնչությունը խուլիգանության դեպքին, և բացի այդ, ամբաստանյալ Հ. Թ.-ի գործողությունների հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել, նրա գործողություններն ուղղված չեն եղել հասարակության դեմ, չեն կատարվել խուլիգանական դրդումներով։

 

    Մեղադրողը դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ հիմնավորելով, որ գործով տուժողի, վկաների տված ցուցմունքները և մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցներն իրական են և արժանահավատ: Փաստարկվել է նաև, որ Հ.Թ.-ի գործողություններն ուղղված են եղել հասարակական կարգի դեմ, կատարվել են ուղղակի դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Հաշվի է առնվել, որ երկու անկողմնակալ վկաներն էլ հայտնել են, որ մեքենայի վարորդի և ուղևորների գործուղությունների արդյունքում լուրջ անհանգստություն է պատճառվել հասարակությանը, հավաքվել և նրանց գործողությունները փորձել են դադարեցնել մի խումբ անցորդներ, իսկ մեքենաների ընթացքը խաթարվել է:

 

   Վերաքննիչ քրեական դատարանը, հիմնավոր համարելով մեղադրողի ներկայացված բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը՝ Հ. Թ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում: