Եվրոպայում ատոմային էներգետիկայի կրճատումը ռազմավարական սխալ էր. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայում ատոմային էներգետիկայի կրճատումը «ռազմավարական սխալ» է եղել։ Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է Փարիզի մերձակայքում անցկացված միջուկային էներգետիկայի գագաթնաժողովում։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում նկատվում է ատոմային էներգետիկայի վերածնունդ, և Եվրոպական միությունը ցանկանում է լինել այդ գործընթացի մասը։ Ֆոն դեր Լայենը ընդգծել է, որ ԵՄ-ն կխթանի ատոմային էներգետիկայի զարգացումը՝ արդյունաբերության և բնակչության համար մատչելի ու էկոլոգիապես մաքուր էներգամատակարարում ապահովելու նպատակով։

Նա նաև հայտարարել է, որ ներկայացվում է փոքր մոդուլային ռեակտորների նոր եվրոպական ռազմավարություն։ «Մեր նպատակը պարզ է՝ ցանկանում ենք, որ այս նոր տեխնոլոգիան Եվրոպայում օգտագործման համար պատրաստ լինի 2030-ականների սկզբին»,- նշել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է դառնա «նոր սերնդի ատոմային էներգետիկայի գլոբալ կենտրոն»։

Միևնույն ժամանակ, փաստացի «վերածնունդը» դեռ ամբողջությամբ չի նկատվում։ Ըստ World Nuclear Industry Status Report-ի՝ 2025 թվականին աշխարհում շահագործման է հանձնվել ընդամենը չորս նոր ռեակտոր՝ ընդհանուր 4.4 ԳՎտ հզորությամբ․ դրանցից երկուսը՝ Չինաստանում, մեկը՝ Հնդկաստանում և մեկը՝ Ռուսաստանում։ Միաժամանակ շահագործումից դուրս է բերվել յոթ ռեակտոր՝ ընդհանուր 2.8 ԳՎտ հզորությամբ։

Նշվում է նաև, որ ամբողջ ամերիկյան մայրցամաքում ներկայումս որևէ կոմերցիոն ատոմային ռեակտոր չի կառուցվում։ Իսկ Եվրոպական միությունում շինարարության փուլում գտնվող միակ օբյեկտը Մոխովցե-4 ատոմային ռեակտորն է Սլովակիայում, որի կառուցումը սկսվել է դեռ 1985 թվականին։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Փարիզում մասնակցում է միջուկային էներգետիկայի գագաթնաժողովին։ Փաշինյանը ելույթ էր ունեցել՝ նշելով, որ ՀՀ Կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։