Եռաբլուրում զոհված տղաների գերեզմանը սարքելու համար 12 հազար դոլար պահանջած, բայց չկառուցած տղամարդն ազատազրկվեց

Լուրեր

05.10.2026 | 14:35
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Բոլորը

Պատերազմի ժամանակ երկու որդիներին կորցրած Ալլա Ստեփանյանը, որը երկու տարի առաջ տղաների գերեզմանը Եռաբլուր զինվորական պանթեոնում կառուցելու համար 12 հազար դոլար գումար էր տվել Արման Նահապետյանին, սակայն այդպես էլ արդյունքը չէր տեսել, այսօր դատարանում սպասված արդյունքի հասավ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ, վճռեց 2 տարի ազատազրկման դատապարտել Նահապետյանին և ամբողջությամբ բավարարել ներկայացված գույքային հայցը՝ 4,8 մլն դրամի չափով։ Այս մասին FactorTV-ի հետ զրույցում ասաց որդեկորույս մոր ներկայացուցիչ Նարեկ Ալոյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման հետևանքով մի քանի ժամ տարբերությամբ 19-ամյա Արսեն և 21-ամյա Սամվել Ստեփանյանները զոհվել էին իրարից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Բռնի տեղահանվելուց մի քանի օր հետո, Ալլա Ստեփանյանը ձեռնամուխ էր եղել որդիների գերեզմանը սարքելու գործին։ Որդեկորույս մոր խոսքով՝ այդ կարևոր աշխատանքն իր համագյուղացու խորհրդով վստահել էր Արման Նահապետյանին, որը, խաբել էր իրեն։

«Ծանոթացրեց, էդ էլ էդ պահը բաց չթողեց, հասկացավ, որ ես վատ հոգեվիճակի մեջ եմ, էդ պահը ինքը լավ օգտագործեց ու էդ պահին ինչքան կարողացավ՝ ինձանից գումարներ տարավ: Ու պայմանավորվածությունն էնպես էր, որ պետք ա 24 թվի արդեն սեպտեմբերի 19-ին տղաների քարերը պատրաստ լիներ»,- մեկ ամիս առաջ FactorTV-ին պատմել էր Ալլան:

Ստեփանյանի խոսքով՝ Նահապետյանն իրեն լուսանկարներ էր ուղարկել, որոնցում իբր պատկերված էր եղել աշխատանքների ընթացքը, բայց հետագայում պարզել էր, որ իրեն խաբել են։ Տիկին Ալլան պատմում էր, որդիների մահվան մեկ տարին լրանալուց «երեք ամիս առաջ է հասկացել, որ Նահապետյանը յուրացրել է 12 հազար դոլարը»։ Տղամարդը նախ խոստացել էր գումարը վերադարձնել մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։ Սպասումը, սակայն, արդյունք չէր տվել, կինը դիմում էր դատարան։

Այսօր՝ գործի քննությունից 11 ամիս անց, դատավճիռը կայացվեց։ Պաշտպանական կողմը դատավճիռը ստանալուց հետո մեկ ամիս ժամանակ ունի բողոքարկելու համար։

Ռոզա Վարդանյան