«Որոշել էին երեխեքին ցելոֆանով փաթաթեն, հուղարկավորեն հիվանդանոցի հետևը»․ միայնակ մայրը 2 որդիներին կորցրել է նույն օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

19-ամյա Արսեն և 21-ամյա Սամվել Ստեփանյանները սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մի քանի ժամվա տարբերությամբ զոհվել են իրարից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Գնդացրորդ, պայմանագրային զինծառայող եղբայրները 39-ամյա միայնակ մոր՝ տիկին Ալլայի միակ սփոփանքն էին։

Կապավոր Ալլա Ստեփանյանն ավագ որդու՝ Սամվելի հետ «Եղնիկներ» զորամասում էր ծառայություն անցնում, իսկ կրտսեր որդին՝ Արսենը՝ Դրմբոնում։ Մայրը հետո պիտի իմանար, որ կրտսեր որդուն տեղափոխել են Ճանկաթաղ։ Ասում է՝ սեպտեմբերի 10-ից Պաշտպանության բանակի ղեկավարությունը ներքին հրաման էր տվել՝ զորքերը բերել մարտական բարձր պատրաստության աստիճանի։

Սեպտեմբերի 19-ի առավոտը ոչ մի դժբախտության մասին չէր գուժում․ ամեն ինչ 9-ամսյա բլոկադայի մեջ գտնվող արցախցիների համար նույնն էր, տիկին Ալլան էլ պանրի հերթում էր, որ որդիները դիրքերից իջնեն, ուտելու բան լինի։

Տուն հասնելու ամբողջ ճանապարհին Ալլան փորձում է զանգահարել կրտսեր որդուն։ Ասում է՝ Սամվելին զանգելն անիմաստ էր, նրանց մոտ միայն ներքին կապով էր հնարավոր խոսել։ Ճանապարհին նրան հանդիպած գյուղացիներից մեկն ասում է՝ Ճանկաթաղը գրավված է։

Տուն հասնելուն պես Ալլան հագնում է համազգեստն ու արագ հասնում զորամաս՝ ներքին կապով Սամվելի հետ խոսելու։ Որդին մորը հանգստացնում է՝ հավաստիացնելով, որ եղբոր հետ խոսել է, լավ է։

Ժամեր շարունակ մայր ու որդի բոլոր հնարավոր եղանակներով փորձում են կապ հաստատել Արսենի կամ նրա զորամասի հետ, սակայն որևէ ձևով հնարավոր չի լինում։ Արդեն երեկոյան՝ ժամը 20։10-ի սահմաններում Սամվելը կրկին զանգում է մորը, Ալլայի խոսքով՝ արդեն այլ հնչերանգով էր խոսում հետը․ Սամվելը եղբոր զոհվելու լուրն արդեն իմացել էր։ Ալլան չգիտեր, որ դա լինելու է իր և որդու վերջին զրույցը։

Րոպեներ անց հակառակորդի ինքնաթիռները թիրախավորում են արդեն Սամվելենց գումարտակը․ Ալլան շտապում է զեկուցել հրամանատարներին, զուգահեռ փորձում կապ հաստատել Սամվելի հետ, սակայն արդեն անհասանելի էր։ Շտաբից փորձում  են հանգստացնել մորը, թե կապուղիներն են վնասվել, և նրան ուղարկում են տուն։ Հաջորդ օրվա ընթացքում որդիներից այդպես էլ որևէ լուր չի ստանում։

Սամվելի անունը, սակայն, ոչ թե վիրավորների, այլ զոհվածների ցուցակում է գտնում Ալլան։ Որդեկորույս մայրը չի հասցնում ուշքի գալ, երբ ժամեր անց՝ լուսաբացին, զանգահարում և մյուս որդու՝ Արսենի զոհվելու մասին են հայտնում։

Արսենի մարմինը գտնելու համար Ալլայից մի քանի օր է պահանջվում՝ Պաշտպանության նախարարությունից մինչև Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ուև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այդ ընթացքում Մարտակերտի դիահերձարանում դագաղների սակավության պատճառով որոշում են զոհվածների մարմինները հողին հանձնել առանց դագաղ։ Այս միտքը վրդովեցնում է Ալլային։

Ի վերջո, հնարավոր է լինում երկու եղբայրների մարմինները Երևան հասցնել։ Սեպտեմբերի 28-ին գաղթի ճամփան է բռնում արցախցի Ալլան՝ իր հետ, որդիների հագուստներից բացի, ոչինչ չբերելով։ Հայաստանում էլ ամեն ինչ հարթ չի ընթանում, որդիների մարմիններն այլ զոհվածների հետ շփոթել էին դիահերձարաններում։ Ի վերջո, տղաների մարմինները հողին են հանձնում հոկտեմբերի 9-ին՝ «Եռաբլուր»-ում։

Զինվորական Ալլան վստահ է՝ ինչպես 44-օրյա, այնպես էլ սեպտեմբերյան պատերազմում Արցախը պարտվել է հրամանատարական սխալների և դասալքության պատճառով։ Նրա խոսքով՝ իրեն մի քանի տեղից պատմել են, որ հրամանատարական անձնակազմի մեծ մասը հենց զինծառայողների աչքի առաջ է փախուստի դիմել։

Ալլային վրդովեցնում է նաև այն, որ որդիների զոհվելուց մինչ օրս որևէ հրամանատար կամ պետական այր չի այցելել իրենց։ Պնդում է՝ ինքը որևէ օգնության ակնկալիք չունի։

Երկու զավակներին կորցրած Ալլան որոշել է գտնել նրանց մահվան մեղավորներին։ Կնոջ հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս պահին ուսումնասիրություն է իրականացվում Ալլա Ստեփանյանի նյութերի հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան