ԵՄ-ն Վրաստանին խոստացել է Կուլևի նավահանգիստը բացառել ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթից

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Եվրամիությունը բացառել է վրացական Կուլևի նավահանգստի նավթային տերմինալը Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից նախկինում համաձայնեցված 20-րդ պատժամիջոցների փաթեթի նախագծից: Ըստ վրացական Առաջին ալիքի՝ Միության պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանն այս մասին տեղեկացրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին, գրում է The Insider-ը։

Ըստ Օ’Սալիվանի նամակի, որը վկայակոչում է 1tv.ge-ն, փետրվարին ԵՄ-ն Վրաստանի ԱԳ նախարարությունից ստացել է 20-րդ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ փաստաթղթեր։

«Կուլևի նավահանգիստը 20-րդ պատժամիջոցների փաթեթում ներառման հարցը սկզբնապես քննարկվել է ռուսական նավթի ծովային փոխադրումներում դրա դերի և «ստվերային նավատորմի» լցանավերի կողմից նավահանգստի օգտագործման պատճառով։ Այս սկզբնական դիրքորոշումը վերանայվել է ձեր իշխանությունների և նավահանգստի օպերատորի կողմից ստանձնած դրական պարտավորություններից հետո։ Ես ողջունում եմ ձեր հավաստիացումները, որ Վրաստանը թույլ չի տա ԵՄ պատժամիջոցների ենթարկված նավերին մուտք գործել կամ սպասարկել ձեր նավահանգիստները»,- ասվում է նամակում։

Դրանում նշվում է, որ Կուլևիի նավթային տերմինալի սեփականատերը՝ Ադրբեջանի պետական ​​SOCAR ընկերությունը, «նաև պարտավորվել է խստորեն պահպանել ԵՄ համապատասխան պատժամիջոցները, ներառյալ՝ գների առաստաղը և ԵՄ կողմից ռուսական հում նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքը։ Այս պարտավորությունները կարևորագույն նշանակություն ունեցան մեր գնահատման գործընթացում և, ի վերջո, հանգեցրին Քուլևի նավահանգստի բացառմանը 20-րդ պատժամիջոցների փաթեթից»։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ նավահանգիստ M/T Truvor (IMO 9676230) լցանավի մուտքը մերժելու համար: Ռուսական դրոշի ներքո նավարկող այս նավն ուկրաինական պատժամիջոցների տակ է ռուսական նավթ տեղափոխելու համար: Starboard Maritime Intelligence նավերի հետևման ծառայության տվյալների համաձայն՝ Truvor-ը դեկտեմբերի 14-ին մեկնել է Նովոռոսիյսկի (Կրասնոդարի երկրամաս) նավահանգստից: Նրա հաջորդ նշանակման վայրը վրացական Փոթի (դեկտեմբերի 16-19) և Կուլևի (դեկտեմբերի 19-21) նավահանգիստներն են: Մարտի սկզբին լցանավը մոտեցել է Բաթումի նավահանգստին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20-րդ պատժամիջոցների փաթեթի նախապատրաստման ընթացքում առաջին անգամ առաջարկվել էր երրորդ երկրների նավահանգիստները պատժամիջոցների ցուցակներում ներառելու մասին: Փաստաթղթի նախագծում նշվում էին երկու օբյեկտ՝ Վրաստանի Կուլևի նավահանգիստը և Ինդոնեզիայի Քարիմուն նավահանգիստը, որոնք զբաղվում են ռուսական նավթի փոխադրմամբ՝ ի հեճուկս Արևմտյան պատժամիջոցների: 20-րդ փաթեթը դեռևս չի ընդունվել. այն արգելափակում են Հունգարիան և Սլովակիան։

The Insider-ի Կուլևի նավահանգստի վերաբերյալ հետաքննության համաձայն՝ վրացական նավթամթերքի արտահանումը 2026 թվականի հունվարին նախորդ տարվա համեմատ աճել է 3300%-ով։ Այս աճը պայմանավորված է Կուլևիում նոր նավթավերամշակման գործարանի բացմամբ, որը 2025 թվականի հոկտեմբերին ընդունել է իր առաջին լցանավը ։ Հենց  գործարանի սեփականատեր ընտանիքը կապեր ունի Ռուսաստանի հետ, և նրա նավթը մատակարարվում է «ստվերային նավատորմի» նավերով։ Մասնագետները կասկածում են, որ Կուլևիի նավթավերամշակման գործարանը ռուսական նավթամթերքը վաճառում է որպես սեփական։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի