ՄԱԿ-ն առաջին անգամ ՌԴ-ի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսումը մարդկության դեմ հանցագործություն է որակել

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ն առաջին անգամ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսումն անվանել է մարդկության դեմ հանցագործություն։ Այս մասին ասվում է Ուկրաինայում խախտումների հետաքննության վերաբերյալ ՄԱԿ-ի անկախ միջազգային  հանձնաժողովի զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանձնաժողովը նաև վերահաստատել է իր նախկին եզրակացությունները, որ երեխաների անօրինական արտաքսումը և տեղափոխումը Ռուսաստան կամ օկուպացված տարածքներ, ինչպես նաև նրանց հայրենիք վերադարձնելու հետաձգումը, համարվում են ռազմական  հանցագործություններ։

Ընդհանուր առմամբ, հանձնաժողովը անկախ հաստատել է երեխաների անօրինական տեղահանման 1205 դեպք։ Այս դեպքերի 80%-ում երեխաները դեռ չեն վերադարձել։ Շուրջ հազար դեպք վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի Ռուսաստանի կողմից օկուպացված հատվածներում գտնվող մանկատներից դուրս բերված երեխաներին։

«Հաստատություններից դուրս եկած երեխաները, հատկապես՝ փոքր երեխաները կամ հաշմանդամություն ունեցողները, գործնականում վերադարձի ոչ մի հնարավորություն չունեն»,- նշվում է զեկույցում։

Ռուսաստանի իշխանությունները որբերի հեռացումը հետևողական անվանել են «տարհանում» կրակի տակ գտնվող տարածքներից։

2023 թվականին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի՝ ուկրաինացի երեխաներին անօրինական կերպով արտաքսելու կասկածանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի