Բնական գազի մատակարարումը ՀՀ ժամանակավորապես կդադարեցվի. սպառողների գազամատակարարումը կիրականացվի ներքին պաշարների հաշվին
Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով. տեղեկացնում են Գազպրոմ Արմենիայից։
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում։