Այրվել են կակաոյով պարկեր, ձկան պահածոներ, աղացներ․ ԱԻՆ-ը՝ սուրճի գործարանում բռնկված հրդեհի հետևանքների մասին

Լուրեր

25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցի թիվ 86 հասցեում՝ «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի շենքի 3-րդ հարկում (մոտ 300 քմ)։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:20-ին: Մոտ 100 քմ տարածքում այրվել են կակաոյով պարկեր, ձկան պահածոներ, աղացներ և պատուհանների շրջանակներ (3 հատ), իսկ մոտ 50 քմ տարածքում ջերմահարվել՝ կենցաղային իրեր և պատերը։