Գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ կատարելու առթիվ մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի աշխատակցին. ՔԿ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան ինչպես պաշտոնատար, այնպես էլ այլ աշխատակիցների կողմից 2018-2021 թվականների ընթացքում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տարբեր չափերի գումար պահանջելու և ստանալու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ ներառելու միջոցով՝ բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու, ապօրինի վարձատրություն ստանալու, ինքնիրավչություն կատարելու, գերեզման անարգելու և այլ դեպքերի մի շարք հանգամանքներ:

ՔԿ տեղեկացմամբ` նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոնշյալ ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան աշխատակիցը, 2018-2021թթ. ընթացքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը, վճարովի հողատարածքներ տրամադրելու արգելքի պայմաններում, գերեզմանատեղի տրամադրելու համար պաշտոնեական փաստաթղթերում՝ գերեզմանի քարտերում, ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով, կազմել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթղթեր ու տարբեր քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պահանջել կամ ստացել է տարբեր չափերի գումարներ: Արդյունքում «մասնակի փակ» իրավական կարգավիճակ ունեցող գերեզմանատանը կատարվել են ապօրինի հուղարկավորություններ, այն հիմնավորմամբ, թե իբր նշված գերեզմանատեղը պատկանել է հանգուցյալի ազգականին:

Բացի այդ, գերեզմանատունը՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ «մասնակի փակ» դառնալուց հետո այնտեղ շարունակվել են հատկացվել նոր գերեզմանատեղիներ, որոնք կազմակերպելու համար <<Բնակչության հատուկ սպասարկում>> ՀՈԱԿ-ի հուղարկավորությունների գրանցամատյաններում և գերեզմանների քարտերում կեղծվել են նախկինում հուղարկավորված անձանց տվյալները, դրանցում լրացվել են ակնհայտ կեղծ հասցեներ և հանգուցյալների կենսաչափական տվյալներ՝ այդ կերպ կեղծ հիմքեր ստեղծելով հուղարկավորության գրանցման և գերեզմանի վկայականի հատկացման համար՝ թաքցնելով նաև նոր գերեզմանատեղիների հատկացման փաստը:

Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում ՀՈԱԿ-ի աշխատակիցների ուղղորդմամբ, վերջիններիս ապօրինի վարձատրության դիմաց, հուղարկավորություններ են իրականացվել գերեզմանատան սահմաններից դուրս՝ մասնավոր անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, սեփականատիրոջը զրկելով հողատարածքը սեփական հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ապօրինի վարձատրության դիմաց, նոր գերեզնմանատեղիներ հատկացնելու նպատակով, անարգվել են նախկինում հուղարկավորված անձանց գերեզմանատեղիները, որից հետո գերեզմանատան աշխատակիցը անարգանքի ենթարկված գերեզմանատեղին մաքրելու, գերեզմանափոս փորելու, գերեզմանի վկայական հատկացնելու և կառուցապատման աշխատանքներ կատարելու պատրվակով խաբեությամբ պահանջել, որոշ դեպքերում նաև ստացել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 457-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ)/, 2003 թվականիn ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ )և 322-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Իրականացվում է համակողմանի քննություն՝ հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: