Ալեքսանյանը՝ Փաշինյանին. Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ. «Հրապարակ»

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդհանուր առմամբ բարիդրացիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է․ «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահույթ չունեմ, նախորդ իշխանությունների հետ պայմանավորվել եմ, որ աշխատատեղ եմ բացելու, վեց տարի շարունակ եղած շահույթը ներդնում անեմ գործարանում, էլի աշխատատեղ բացեմ, հա դե, աշխատողները գրանցում չունեն։ Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ, սաղին ուղարկեմ տուն, որովհետև շատ մեծ ներդրումներ են պետք նման գործարան ու էդքան մարդ աշխատացնելու համար։ Ասեք՝ ո՞նց անեմ, ոնց ասեք՝ ըտենց պատրաստ եմ անել»։

Ներկաները նկատել են, որ հարցադրումն ինչ-որ առումով իսկապես մտահոգել է Փաշինյանին։ Վերջինս, որն ընդհանուր առմամբ շատ չի խոսել այդ հանդիպման ժամանակ, այլ առավելապես լսողի դերում է եղել, սկզբնական իր խոսքում հարկ է համարել հարցնել՝ ինչո՞վ օգնեմ, որ անխափան աշխատեք, արհեստական պրոբլեմներ ոչ մեկի առջև չենք հարուցելու։ Հարցադրումը լսելուց հետո Փաշինյանն ասել է՝ խնդիրը խորությամբ մասնագետների հետ կքննարկենք, ձեզ կպատասխանենք՝ ամեն ինչ պետք է լինի օրինական դաշտում։

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանն իր մտահոգությամբ միակը չի եղել այդ հանդիպման ընթացքում, մյուս գործարարները ևս անդրադարձել են այդ կարգի խնդիրների:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: