Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, ներկայացել է Գլխավոր դատախազություն

Լուրեր

09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան կուսակցության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացել է Դատախազություն, ստացել ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության վերաբերյալ նյութերը։ Այս մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանն ու փեսան հրավիրվել էին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել էր ուսումնասիրություն ու կազմվել ամփոփագիր։

Թե Ինչ գույքի մասին է խոսքը, դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տրվել։ Նշենք, որ 2018 թվականին՝ Կոտայքի մարզպետ եղած ժամանակ, Գուլոյանը հայտարարագրել է 24 մլն 960 հզր դրամի արժեթուղթ, իսկ որպես գումար հայտարարագրել է 1 մլրդ 400 մլն դրամ, ավելի քան կես միլիոն` 548 հզր դոլար, իսկ տարեկան աշխատավարձը որպես մարզպետ, կազմել է 4 մլն 700 հզր դրամ։ Կինը՝ Ռոզա Ծառուկյանը, 2017–ին հայտարարագրել է 17 մլն դրամ և 44 հզ դոլար։

Արաքս Մամուլյան