ՆԱՏՕ-ն կփոխի Ուկրաինային սպառազինության մատակարարումների շեշտադրումը

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են փոխել Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների շեշտադրումը՝ ավելացնելով հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է The Washington Post-ը։

Նա գործընկերներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և համակարգեր տրամադրել։

«Մենք կքննարկենք, թե ինչպես ավելացնել Ուկրաինային աջակցությունը, և առաջնահերթությունը կլինի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը»,- ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուսական հրթիռային հարձակումները համարում է թուլության նշան, իսկ Վլադիմիր Պուտինի այլընտրանքները սպառվում են։

«Ուկրաինան թափ է հավաքում և շարունակում է զգալի առաջընթաց գրանցել, մինչդեռ Ռուսաստանն ավելի ու ավելի է դիմում սարսափելի և անկանոն հարձակումների խաղաղ բնակչության ու կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիան Ուկրաինային է հանձնել IRIS-T հակաօդային պաշտպանության՝ խոստացված չորս համակարգերից առաջինը։ Իսկ Սպիտակ տունը խոստացել է, որ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքի՝ ԱՄՆ-ը մտադիր է «հնարավորինս շուտ» մատակարարել NASAMS հակաօդային պաշտպանության երկու համակարգ։

Տաթև Ֆռանգյան