17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 3

Լուրեր

15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հաստատել է կրթության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) և այն ներկայացրել է Ազգային ժողով (այսուհետ՝ ԱԺ):  Factor.am-ը շարունակում է ներկայացնել ծրագրում կրթության պետական քաղաքականության, ռազմավարական պլանավորման, փաստերի վրա հիմնված քաղաքականությունների, կրթության և ուսումնական հաստատությունների կառավարման համակարգերին վերաբերող ձևակերպումների հետ կապված 17 դիտարկումների շարքը:

Դիտարկում 7

Ծրագրի կետ 82-ում ձևակերպված դրա իրականացման արդյունքային շրջանակի 15-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել «100% պետական ֆինանսավորմամբ 5-8 ԲՈՒՀ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»:
Այն, որ ծրագիրը չի բացառում վճարովի ուսուցման հնարավորությունը նշանակում է, որ ԲՈՒՀ-ը պետության կողմից 100% չի ֆինանսավորվում և այդ առումով այդ նախադասությունն իր մեջ հակասություն է պարունակում:

Հարցեր
1) Տեղական և միջազգային մի շարք ուսումնասիրությունների, հետազոտությունների և վերլուծությունների համաձայն ՀՀ բարձրագույն կրթության համակարգի հիմնական խնդիրը բուհերի կուսակցականացումը, կրթության ցածր որակը, ակադեմիական անազնվությունն ու գրագողությունն են: Ի՞նչ նպատակ է հետապնդում (ի՞նչ խնդիր է լուծում) 100% պետական ֆինանսավորմամբ բուհերի ստեղծումը և վերը նշված խնդիրներից որն է լուծելու ֆինանսավորման մեկ աղբյուրի վրա հիմնված պետական բուհական համակարգը: Արդյոք բարձրագույն կրթության համակարգի ներկա խնդիրը կապված է այն հանգամանքի հետ, որ բուհերը 100%-ով չեն ֆինանսավորվում պետության կողմից:
2) Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը բացատրում այն հանգամանքը, որ պետության կողմից 100% ֆինանսավորվող մի շարք դպրոցներ չեն ապահովում որակյալ կրթություն:
3) Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը բացատրում այն հանգամանքը, որ կրթության բարձր որակ ապահովող աշխարհի առաջատար բուհերի մի մասը զգալի չափով ֆինանսավորվում է մասնավոր հատվածի կողմից:
4) Փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման տեսակետից կարևոր է հասկանալ, թե ի՞նչ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ են կատարվել ԿԳՄՍՆ, ԲՈՒՀ-երի, գիտահետազոտական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային կառույցների և անհատ հետազոտողների կողմից որոնք վկայում են, որ վերը նշված խնդրի լուծումը հնարավոր է 100% պետական ֆինանսավորմամբ բուհեր ստեղծելով: Ի՞նչ հետազոտությունների, ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա է ՀՀ կառավարությունը եզրակացրել, որ ֆինանսավորման աղբյուրն այնքան կարևոր նշանակություն ունի բարձրագույն կրթության որակի տեսակետից, որ որոշել է ստեղծել «100% պետական ֆինանսավորմամբ» բուհեր:

Դիտարկում 8

Ծրագրի իրականացման արդյունքային շրջանակի 17-րդ կետի համաձայն ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ «ուսումնարանը, քոլեջն ու բուհը ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, կաշխատեն շրջանավարտների 90%-ը»:

Հարցեր
1.Ուսումնարանների, քոլեջների և բուհերի շրջանավարտների քանի՞ տոկոսն է ներկայում աշխատում ըստ մասնագիտության:
2.Ի՞նչ պարբերական հետազոտությունների, ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա են հիմնվում ՀՀ կառավարության տվյալները: Անհրաժեշտ է հրապարակել համապատասխան հղումները:
3.Ո՞ր անկախ մարմինն է մշտադիտարկելու ծրագրի միջանկյալ արդյունքները: Ո՞ր անկախ մարմնի հաշվեքննության վրա է հանրությունը հավաստիանալու, որ 2030թ. ՀՀ կառավարությունը հասել է իր սահմանած նպատակին:

Դիտարկում 9

Ծրագրի 74 կետում խոսվում է դրա հիմքում դրված արժեքային և գործառնական սկզբունքների մասին: Այդ կետի երկրորդ ենթակետը խոսում է «կրթական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների, հանրային հաշվետվողականության ու թափանցիկության հավասարակշռման մասին»:
Հաշվետվողականության և թափանցիկության պահանջները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ:

Հարցեր
1.Ի՞նչ է նշանակում կրթական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների, հանրային հաշվետվողականության ու թափանցիկության հավասարակշռություն:
2.Կարո՞ղ է ստեղծվել իրավիճակ, որ կրթության կառավարման պատասխանատուները և հաստատությունների ղեկավարները հաշվետվողականության և թափանցիկության դե ֆակտո ավելի ցածր մակարդակի ձգտելով հրաժարվեն լայն ինքնավարությունից և ակադեմիական ազատություններից, այդ տեսքով հաստատելով հավասարակշռություն: Ի՞նչ ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա է ՀՀ կառավարությունը բացառել այդպիսի մոտեցումը (վերջին երկու տասնամյակի վարքագիծը հակառակը չի հուշում): Վերը նշվածը բացառող ի՞նչ մեխանիզմներ գոյություն ունեն:
3.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվետվողականության և թափանցիկության պահանջները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ ի՞նչ հավասարակշռության մասին է խոսքը:

Դիտարկում 10

Ծրագրի 74 կետում, ծրագրի արժեքային և գործառնական սկզբունքները ներկայացնելիս ծրագիրը նշում է կրթական միջավայրի և համակարգի ճգնաժամային իրավիճակներին հարմարվողականության և դիմակայունության մասին:
Հարցեր
1.Արժեքային և գործառնական սկզբունքների կոնտեքստում ի՞նչ է նշանակում «հարմարվողականություն» ճգնաժամային իրավիճակներին:
2.Արդյոք սա նշանակու՞մ է, որ ՀՀ կառավարությունը ենթադրում է, որ այսուհետ ճգնաժամերը Հայաստանում շարունակական բնույթ են կրելու:

Արտակ Քյուրումյան, պետական ֆինանսական կառավարման փորձագետ

Շարունակելի․․․

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 1

17 դիտարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ․ ՄԱՍ 2