ԱՄՆ պետդեպը շարունակելու է առաջնահերթ համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին ճեպազրույցում  անդրադարձել է Վաշինգտոնի ակտիվացող դերին Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններում։

«Գալիք շաբաթներին և ամիսներին կարելի է սպասել ամերիկյան ներգրավվածության շարունակում, ամերիկյան բարձր մակարդակի ներգրավվածության շարունակում։ Ես դա ասում եմ պետքարտուղարի՝ անցյալ ամիս Նյու Յորքում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հետ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո։ Դա ամենավերջին բռնությունից հետո առաջին անգամն էր, որ նախարարները հավաքվել էին »,-ասել է Փրայսը։

Նա նշել է, որ նախօրեին էլ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավորություն է ունեցել խոսելու Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։ Այդ հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ամենօրյա կապի մեջ է երկու երկրների պաշտոնյաների ու շահագրգիռ կողմերի հետ։

«Ուստի՝ մենք կշարունակենք ներգրավված մնալ այդ հարցում։ Ես չեմ կարող որոշակի արդյունք խոստանալ, սակայն կարող եմ խոստանալ, որ դա մեզ համար առաջնահերթություն է մնալու»,-ասել է Փրայսը։

Խոսելով առաջիկա հնարավոր հանդիպումների մասին՝ խոսնակն ասել է, որ հիմա չկա հանդիպում, որի մասին կարող էր հայտնել, սակայն համոզված է, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին ավելին կունենա այդ մասին ասելու։

Էմմա Չոբանյան