ՔԿ-ն մեկ անձի մեղադրանք է առաջադրել՝ «Հանրային Ռադիո»-ի աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար

Լուրեր

10.03.2026 | 23:24
Ազատավան գյուղում մեքենան բախվել է տան պարսպին․ վարորդը մահացել է
10.03.2026 | 23:16
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
10.03.2026 | 23:08
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը
10.03.2026 | 22:58
ՄԱԿ-ն առաջին անգամ ՌԴ-ի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսումը մարդկության դեմ հանցագործություն է որակել
10.03.2026 | 22:45
ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել
10.03.2026 | 22:30
Իսրայելում հրթիռային հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
10.03.2026 | 22:16
ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ աշխատանքները
10.03.2026 | 22:08
ԵՄ-ն Վրաստանին խոստացել է Կուլևի նավահանգիստը բացառել ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթից
10.03.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.03.2026 | 21:41
Եռաբլուրում զոհված տղաների գերեզմանը սարքելու համար 12 հազար դոլար պահանջած, բայց չկառուցած տղամարդն ազատազրկվեց
10.03.2026 | 21:32
Խուդաթյանը և Բայրաքթարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
10.03.2026 | 21:27
ՖԻՖԱ-ի նախագահը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
10.03.2026 | 21:13
ՀՀ նախագահը կմասնակցի Չիլիի ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը
10.03.2026 | 21:00
Փաշինյանը պեռաշկի-կուկուռուզով հանրային անհոգության պատկեր է ստեղծում․ ո՛չ, ուրախ ավտոբուսը Հայաստանը չէ․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.03.2026 | 20:51
Զգույշ եղեք, որ ինքներդ չվերացվեք. Իրանի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացնում է Թրամփին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իրականացրել է իր լրագրողական գործունեությունը, որի ժամանակ քաղաքացիական հագուստով և բժշկական դիմակներով անձինք պահանջել են դադարեցնել տեսանկարահանումը, ապա մահակներով հարվածել են նրան, ոլորել ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ 

Բացի այդ, հափշտակել են լրագրողի «IPad Air 2» տեսակի պլանշետը և «Samsung Galaxy J7» տեսակի բջջային հեռախոսը՝ դրանով խոչընդոտելով նրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, այնուհետև մահակներով հարվածել և վնասել լրագրողին պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով գույքային վնաս:

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որը միացվել է Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ հարուցված այլ քրեական գործերերին, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Վ.Թադևոսյանը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ։

Տուժողի մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց ժամանակ լրագրողը կասկածյալին մատնացույց է արել՝ որպես իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձին օժանդակողի։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1983թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կատարված բռնություններին մասնակցություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։