Ի՞նչ միջազգային մեխանիզմ կա բանակցելու համար. Ստեփանակերտի և Բաքվի արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2024 | 12:46
«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
25.11.2024 | 12:35
Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել խորհրդարանի շենքի մոտ
25.11.2024 | 12:26
2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
25.11.2024 | 12:15
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
25.11.2024 | 12:07
Լեհաստանի նախագահը Հայաստան է ժամանում
25.11.2024 | 12:00
Կոպիրկինը պնդում է՝ ՌԴ-ն կատարում է ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները, Վրաստանի խորհրդարանի առաջին նիստն է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 11:51
Սոչի-Անթալիա թռիչքն իրականացնող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է
25.11.2024 | 11:40
ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին
25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
25.11.2024 | 11:07
Մոտոցիկլավարը մահացել է, վարորդը դիմել է փախուստի
25.11.2024 | 10:55
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
25.11.2024 | 10:44
Տպավորություն է՝ փրկօղակ եք ուզում սարքեք, ասեք՝ անհասկանալի ընկերությունում ներդրում արեք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:33
Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոնի, ինչը լուրջ թիվ է․ ԿԲ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:18
Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ
Բոլորը

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունն իրատեսական չէ, Հայաստանի իշխանությունն էլ ձեռքերը լվացել և ուրացել է Արցախը։ Խորհրդարանական ընդդիմության գնահատականն է Ադրբեջանի և Արցախի միջև հնարավոր բանակցությունների օրակարգին, որի մասին վերջին շրջանում բարձրաձայնում է իշխանությունը։

Ստեփանակերտ-Բաքու բանակցության «միջազգային խողովակների» մասին օրեր առաջ Ազգային ժողովում խոսեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ առանց մանրամասներ հայտնելու։ Պրահայում քառակողմ հանդիպումից հետո էլ նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էր անդրադարձել հարցին՝ շեշտելով մեջբերում եմ՝ «Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ»։ Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի համար հասկանալի չէ, թե միջազգային ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Թովմասյանը հիշեցնում է՝ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և իր գործառույթը պետք է իրականացնի։

Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Սա գրված է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության 2021-2026 ծրագրում։ Այնտեղ նաև շեշտվում է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Իշխանությունից այժմ, առանց կոնկրետ ձևաչափ նշելու, խոսում են միայն միջազգային մեխանիզմների ստեղծմամբ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր բանակցությունների մասին՝ մանրամասնելով, որ այդ մեխանիզմերի ստեղծման շուրջ ընթանում են քննարկումներ։ Բաքուն կընդդիմանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերակենդանացնելու ցանկացած փորձի, արցախյան պատերազմից հետո պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է։ Պրահայի քառակողմ հանդիպումից հետո Ալիևը կրկին հայտարարել է՝ մերժում են Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ քննարկում թե՛ Հայաստանի, թե՛ ցանկացած այլ երկրի հետ։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Բաքուն պատրաստ է միայն ոչ պաշտոնական շփումների Արցախի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։

Ստեփանակերտից էլ շեշտում են՝ պատրաստ են բանակցել Բաքվի հետ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և որպես բանակցային լիիրավ կողմ։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծում է՝ խոսքը միայն Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մասին չէ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, մինչդեռ, վստահ է՝ Ադրբեջանն այսօր Արցախի հետ բանակցելու որևէ պատճառ չունի։ Ինչ վերաբերում է այս հարցում միջազգային հանրության աջակցությանը, ըստ Վարդանյանի, նրանք տեսնում են, որ Հայաստանի գործող իշխանությունը պատրաստ է ամեն ինչ զիջել, ինչո՞ւ պետք է մեր փոխարեն քայլ անեն։ Այս ամենի համատեքստում ընդդիմադիր պատգամավորը դրական է գնահատում այս օրերին Արցախում ընթացող ցույցերը։ Վարդանյանն ավելի լայն համախմբման կոչ է անում։

Արցախում ընթացող ցույցերին զուգահեռ՝ երեկ հայտնի դարձավ, որ Երևան է գալիս Արցայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու Պրահայի բանակցությունների արդյունքները։ Մինչ աշխատանքային օրվա ավարտը իշխանության ներկայացուցիչների և Երևանում գտնվող Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին որևէ տեղեկություն չկար։ Կառավարության լրատվական ծառայությունից Factor TV-ին փոխանցեցին՝ հանդիպման դեպքում կտեղեկացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան