«Թեստերը բարդ էին, սևագիր չունեինք»․ ինչի՞ց են դժգոհ ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորմանը հայտագրվել էր 3․274 ուսուցիչ, մասնակցել՝ 2․001-ը, նախորդ տարի՝ 1․373 ուսուցիչ, մասնակցել էր 996-ը։ Այսինքն՝ այս տարի բացակաները կազմել է գրանցվածների 39 տոկոսը՝ նախորդ տարվա 27․5 տոկոսի համեմատ։

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի համոզմամբ՝ մեծ թվով բացակայությունների պատճառներից մեկն այն է, որ ատեստավորման գործընթացը համընկավ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետ։ Նրա խոսքով՝ մեծ թվով ուսուցիչներ, որոնք հրաժարվել են մասնակցել ատեստավորմանը, եղել են հենց ադրբեջանական հարձակման ենթարկված մարզերից՝ Սյունիքից, Գեղարքունիքից և Վայոց ձորից։ Այս տարի նկատվում է նաև կամավոր ատեստավորման գործընթացից դժգոհության ալիք ուսուցիչների շրջանում։

«Թեստի մեջ ներառված առաջադրանքների քանակը և դրանց բարդության աստիճանը բացարձակ չէր համապատասխանում տրամադրված ժամաքանակին։ Որպես թերություն կարող եմ առանձնացնել նաև մի շատ կարևորագույն փաստ, որը զայրույթ էր առաջացրել մասնակից ուսուցիչների մոտ․ թույլ չտրվեց սևագրության թուղթ օգտագործել, ոչ մի կերպ չկարողացանք սևագրության դատարկ թուղթ վերցնել»,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհի Մերի Սարուխանյանը, որը, ի դեպ, ատեստավորման արդյունքում ստացել է աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար։

Կարո Նասիբյանը, սակայն, պնդում է՝ շատ դեպքերում ուսուցիչները բացարձակ անպատրաստ են ներկայացել ատեստավորման գործընթացին․ «Մատների արանքով էին նայել ատեստավորմանը, նույնիսկ այն ուղեցույցը, որ նախապես տպագրել էինք իրենց համար, չէին կարդացել։ Նրանցից շատերը նույնիսկ պատասխանների ձևաթղթի լրացման կարգը չէին կարդացել»։

Երևանի թիվ 198 դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Կարինա Դավթյանն էլ շեշտում է՝ կամավոր ատեստավորման գործընթացը, չնայած կազմակերպչական բացերին, զգալի հնարավորություններ է ընձեռում ուսուցչին․ «Ատեստավորումն ուսուցչին տալիս է նախ՝ ինքնավստահություն, երկրորդ՝ ֆինանսական կայունության հնարավորություն։ Դրական կողմերից մեկն էլ այն է, որ ատեստավորման շնորհիվ ուսուցիչը թարմացնում է իր գիտելիքները, վերհիշում մոռացածը»։

Կամավոր ատեստավորումը սկսվել է սեպտեմբերի 17-ից: 60-70 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը համարվում է ատեստավորումն անցած, բայց առանց հավելավճարի իրավունքի: Այս տարի կամավոր ատեստավորմանը հնարավորություն ունեին մասնակցել 5-12-րդ դասարանների բոլոր ուսուցիչները։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ամենաքիչ հայտագրված առարկաներից են քիմիան և կենսաբանությունը։

Գնահատման և թեստավորման կենտրոնը վերջնական տվյալները կհրապարակի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան