ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կուսումնասիրի ՌԴ-ում իրավիճակը․ ինչպես է քվեարկել Հայաստանը

Լուրեր

16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
Բոլորը

Ժնևում այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում որոշվել է նշանակել հատուկ զեկուցող, որը զեկույց կպատրաստի Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել 17 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, դեմ՝ 6-ը, ձեռնպահ են եղել 24-ը, այդ թվում՝ Հայաստանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևին դեմ են քվեարկել Չինաստանը, Բոլիվիան, Էրիթրեան, Ղազախստանը, Կուբան և Վենեսուելան։

Արևմտյան գրեթե 25 երկրների նախաձեռնությամբ ընդունված բանաձևը խորը մտահոգություն է արտահայտում Ռուսաստանում խոսքի և հավաքների ազատության սահմանափակումների, լրագրողների, փաստաբանների և ընդդիմադիր գործիչների ահաբեկման, կառավարության քննադատների արտադատական ​​սպանությունների, կամայական կալանավորումների և արդարության բացակայության կապակցությամբ։ Փաստաթուղթը կոչ է անում Ռուսաստանին երաշխավորել մարդու հիմնական իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատությունը։

Ռուսաստանի հարցով հատուկ զեկուցող դեռևս չի նշանակվել։ Նշվում է, սակայն, որ նա ուսումնասիրելու է Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և մեկ տարի հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին եզրակացություններ և առաջարկություններ է ներկայացնելու։

Էմմա Չոբայան