Զելենսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին բացառել Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը՝ կանխարգելիչ հարված հասցնելով

Լուրեր

04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հոկտեմբերի 6-ին ավստրալական վերլուծական կենտրոնում տեսակապի միջոցով ելույթ ունենալով, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարված հասցնի՝ «բացառելու Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել՝ նկատի ունի միջուկային հարվա՞ծ, թե՞ խոսքը սովորական սպառազինությունների կիրառման մասին է։

«Ի՞նչ պետք է անի ՆԱՏՕ-ն»,- հարցրել է Զելենսկին և ինքն էլ պատասխանել․ «Բացառել Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը»:

«Սակայն ինչն է կարևոր, ես ևս մեկ անգամ դիմում եմ միջազգային հանրությանը, ինչպես դա եղավ փետրվարի 24-ից առաջ․ կանխարգելիչ հարվածներ, որպեսզի նրանք իմանան, թե ինչ կլինի իրենց հետ, եթե օգտագործեն։ Այլ ոչ թե հակառակը՝ սպասել Ռուսաստանի միջուկային հարվածներին»,- հավելել է Զելենսկին։

Այս հայտարարությունը շտապել է մեկնաբանել Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը՝ ընդգծելով, որ Ուկրաինան միջուկային զենքի կանխարգելիչ կիրառման կոչ չի անում։

«Նախագահը խոսել է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածի մասին: Այնուհետև անհրաժեշտ էր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանը պատերազմ չսանձազերծի: Հիշեցնեմ, որ միջոցները, որոնք քննարկվում էին այն ժամանակ, կանխարգելիչ պատժամիջոցներն էին»,- գրել է Նիկիֆորովը:

Տաթև Ֆռանգյան