«Հյուսիսային հոսքերը» ոչնչացվել են դիտավորյալ պայթյունների միջոցով․ Շվեդիա

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

Շվեդիայի իրավապահ մարմիններն ավարտել են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունների վայրերի ստուգումը՝ ավելի ամրապնդելով այն կարծիքը, որ արտահոսքի պատճառը դիտավորյալ հարձակումն է եղել: Այս մասին հայտարարել է Շվեդիայի պետական անվտանգության ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք կարող ենք հաստատել, որ պայթյուններ են տեղի ունեցել Շվեդիայի տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում, որոնք զգալի վնաս են հասցրել գազատարներին: Հանցագործության վայրի զննության արդյունքներն ուժեղացրել է լուրջ դիվերսիայի կասկածները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Պայթյունների վայրերի զննության ժամանակ շվեդ իրավապահները վերլուծության համար խորշեր են արել։

«Ընթացող նախաքննությունը պետք է ցույց տա՝ արդյո՞ք կարելի է որևէ մեկին կասկածյալ ճանաչել, ապա քրեական պատասխանատվության ենթարկել»,- ընդգծել են պետական անվտանգության ծառայությունում։

Այս պահին արտահոսքի հատվածում շղթան հանվել է։

Սեպտեմբերի վերջին, ընդհանուր առմամբ, չորս արտահոսք է հայտնաբերվել «Հյուսիսային հոսք»-ի երկու ճյուղերի վրա, այնուհետև «Հյուսիսային հոսք 2»ում: Մինչ այս Շվեդիայի և Դանիայի սեյսմոլոգիական կայանները նույն տարածքում ուժեղ ստորջրյա պայթյուններ էին գրանցել։

Տաթև Ֆռանգյան