Բրիտանիայի կառավարությունը ողջունում է 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը
Քաղաքականություն
05.10.2022 | 18:38Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է նախօրեին 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Այս մասին ասվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ գերիների ազատ արձակումը։ Սա կարևոր հումանիտար ժեստ է։ Մենք շարունակում ենք քաջալերել երկու կողմերին՝ բոլոր չլուծված խնդիրները լուծել դիվանագիտական միջոցներով, ներառյալ անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ քննարկումները և ապահովել մնացած ռազմագերիների վերադարձը»,- ասվում է հայտարարության մեջ։
Էմմա Չոբանյան