2022թ. 12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով

Լուրեր

10.07.2026 | 12:21
Թուրքիան իր C-400-ները վաճառել է երրորդ երկրի․ գործարքը մասին կհայտարարվի հուլիսի 10-ին․ Hurriyet
10.07.2026 | 12:10
Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքն են ուսումնասիրել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 12:03
Կասիլյասը ֆուտբոլում ձևաչափի փոփոխություն է առաջարկել ԱԱ-2026-ում ջրային դադարների ֆոնին
10.07.2026 | 11:54
Ադրբեջանը պնդում է, որ Բաքվի ջանքերով կասեցվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
10.07.2026 | 11:50
Վարդավառին կփակվեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները
10.07.2026 | 11:42
Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել ԱՄՆ-ին Թրամփին սպանելու «Իրանի նոր դավադրության վերաբերյալ»․ ԶԼՄ-ներ
10.07.2026 | 11:33
Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է
10.07.2026 | 11:20
Դիդյե Դեշամը խոսել է Մբապեի վնասվածքի մասին
10.07.2026 | 11:14
Դատախազությունը դատարան է ուղարկել ընտրական հանցագործությունների 43 գործ․ մեղադրյալների թվում՝ 153 անձ
10.07.2026 | 10:56
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել
10.07.2026 | 10:48
Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
10.07.2026 | 10:20
ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար
10.07.2026 | 10:12
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները
10.07.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 10-ի դրությամբ
Բոլորը

Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից են․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացնում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքներ, որոնց շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ:

Նշենք, որ նախարարությունը ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացրել է հավատարմագրված 45 համայնքային գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքներ: Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ:

2022 թվականին ծրագրի շրջանակում 12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով:

Ծրագրի շահառու դառնալու նպատակով սահմանված կարգով (ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշում) առաջարկում ենք դիմել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ»,- ասված է հաղորդագրությունում։