Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից

Լուրեր

25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
Բոլորը

Լույս նոյեմբերի 3-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Յարոսլավլի «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանին։ Հարձակումից հետո ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել։ Astra-ի փոխանցմամբ՝ ականատեսների լուսանկարներում և տեսանյութերում երևում է առնվազն յոթ օջախ՝ հինգ խոշոր և երկու փոքր, գրում է Meduza-ն։

Յարոսլավլի  նահանգապետ Միխայիլ Եվրաևի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքը, երկու աշխատակից բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրա փոխանցմամբ՝ խոցված անօդաչու սարքերի բեկորներից վնասվել են մի քանի բազմաբնակարանի և առանձնատների պատուհաններ, ինչպես նաև ավտոմեքենաներ։

Ռուս զինվորականները հետ են մղել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումը։ «Ընդհանուր առմամբ՝ 124 անօդաչու սարք»,- հայտարարել է Միխայիլ Եվրաևը։

«Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանը հզորությամբ Ռուսաստանում հինգերորդն է։ Այն կարող է տարեկան վերամշակել մինչև 15 միլիոն տոննա նավթ։ Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ «անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը ոչնչացրել են 856 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի