Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել։
Հոնկոնգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին շրջանում 46-ամյա ամերիկացի թենիսիստը 2:6, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի 114-րդ ռակետ Մերի Ստոյանային:
Վինուս Ուիլյամսը մենախաղում նախորդ անգամ հաղթանակ տարել է 2025 թվականի հուլիսին:
WTA-ի դասակարգման աղյուսակում Ուիլյամսը 597-րդ տեղում է:
Դավիթ Եղիազարյան

