Մոսկվայի դատարանը մերժել է հեռակա կալանավորել Մարինա Օվսյաննիկովային

Լուրեր

03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
Բոլորը

Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի Բասմանի դատարանը հրաժարվել է հեռակա կալանավորել ռուսական «Առաջին ալիքի» նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովային, որը մեղադրվում է ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու համար։ Օվսյաննիկովայի փաստաբան Դմիտրի Զախվատովը «Դոժդ» հեռուստաալիքին պարզաբանել է, որ դատավորը կալանավորումից հրաժարվելը հիմնավորել է ֆորմալ հիմքով. դատախազը չի ներկայացել դատավարությանը, իսկ քննիչն ամբաստանյալին չի բերել նիստին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բասմանի դատարանի նիստից մի քանի ժամ առաջ Մարինա Օվսյաննիկովան, ում գտնվելու վայրն անհայտ է, իր Telegram ալիքում հայտարարություն է տարածել, որ չի պահպանի տնային կալանքի պայմանները։

«Ես ինձ լիովին անմեղ եմ համարում, և քանի որ մեր պետությունը հրաժարվում է կատարել իր իսկ օրենքները, 2022 թվականի սեպտեմբերի 30-ից ես հրաժարվում եմ կատարել տնային կալանքի տեսքով խափանման միջոցը և ազատվում եմ դրանից»,- գրել է նա։

Մարտի կեսերին Մարինա Օվսյաննիկովան, որն աշխատում էր որպես երեկոյան լուրերի խմբագիր «Առաջին ալիք»-ում, եթեր է դուրս եկել հակապատերազմական պաստառով։

Մինչ այդ նա տեսաուղերձ էր ձայնագրել. «Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, հանցագործություն է։ Ռուսաստանն ագրեսոր երկիր է, և միայն մեկ մարդ է պատասխանատու այս ագրեսիայի համար։ Այդ անձը Վլադիմիր Պուտինն է»։

Հանրահավաքի անցկացման սահմանված կարգը խախտելու համար Օվսյաննիկովան դատապարտվել է 30 հազար ռուբլի տուգանքի՝ հանրահավաքից առաջ տեսագրված տեսանյութի պատճառով։

Օգոստոսի 10-ին Օվսյաննիկովային մեղադրանք է առաջադրվել «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման մասին կանխամտածված կեղծ տեղեկություններ հրապարակելու համար»։ Այս հոդվածով նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Օվսյաննիկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 9-ը։

Հոկտեմբերի 1-ին Մարինա Օվսյաննիկովայի նախկին ամուսինը հայտարարել է, որ նա 11-ամյա դստեր հետ «թաքնվել է անհայտ ուղղությամբ»։ ՌԴ ՆԳՆ-ն Օվսյաննիկովայի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Տաթև Ֆռանգյան