Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը
Քաղաքականություն
05.10.2022 | 14:11ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին բռնությունների հետևանքով գերեվարված 17 հայ գերիների վերադարձը։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին»,-թվիթերյան իր էջում գրել է Սալիվանը։
Հավելենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին Ադրբեջանը երեկ հայկական կողմին վերադարձրել է ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Էմմա Չոբանյան