«Լույս» հիմնադրամը աշխարհի լավագույն 10 համալսարաններում կապահովի 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաև 2018-2019 ուս. տարվա համար

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լույս» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաև 2018-2019 թթ․ ուսումնական տարվա համար։ Այդ մասին ասվում է խորհրդի այսօրվա հայտարարությունում։

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, գոհունակությամբ փաստելով 2009-2018 թթ․ իրականացված ծրագրերի արդյունքները և կարևոր ձեռքբերումները, որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ։

Խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաև 2018-2019 թթ․ ուսումնական տարվա համար», – ասված է հայտարարությունում։

Բարձր գնահատելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը` Հոգաբարձուների խորհուրդը որոշել է դիմել Հիմնադրամի բոլոր հիմնական գործընկերներին ապագա` ներառյալ կրթական ծրագրերին նրանց աջակցության շարունակականությունը քննարկելու համար։ Այս քննարկումների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր ամսին։

»Խորհրդի անդամներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում հիմնադրամի կրթական ծրագրի աշխատակիցներին նախորդ տարիների նվիրված աշխատանքի համար և հուսով են, որ նրանք մասնակից ու աջակից կլինեն «Լույս» համայնքի ձևավորման և այլ գալիք նախաձեռնություններում։

Խորհրդի անդամները միակարծիք են, որ նոր գիտակրթական ու մշակութային ծրագրերին զուգահեռ «Լույս» հիմնադրամը հետագայում ևս հավատարիմ է մնալու իր առաքելությանը` աշխարհի լավագույն համալսարաններում հայազգի ուսանողների ուսումնառությանն աջակցելու հարցում` իր հիմնական նվիրատուների և դոնորների հետ շարունակական փոխգործակցությամբ և հանուն Հայաստանի Հանրապետության», – ասված է հայտարարությունում։

Նշենք, որ 2009 թվականին այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնադրած «Լույս» հիմնադրամի գործունեության դադարեցման մասին մայիսի 10-ին հայտարարեց կառույցի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, նշելով, թե նույն օրը «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը «Լույս» հիմնադրամի գործունեությունը դադարեցնելը «մանր սաբոտաժ էր» որակել՝ նշելով, որ դա ցույց է տալիս Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության հակապետական բնույթը:

Շուրջ տասը տարվա գործունեության ընթացքում «Լույսի» կրթաթոշակների շնորհիվ աշխարհի տասը առաջատար բուհերում սովորել են շուրջ 570 ուսանողներ: Նախորդ տարի հիմնադրամի բյուջեն կազմել է մոտ 10 միլիոն դոլար, ընդ որում՝ կրթական դրամաշնորհների համար այդ գումարից տրամադրվել է միայն 3,5 միլիոնը, իսկ մնացյալ միջոցներն ուղղվել են Ցեղասպանության թանգարանի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ կառույցների ու ծրագրերի աջակցությանը: «Լույսի» հիմնական նվիրատուներն են եղել «Ղարաբաղ տելեկոմը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: