Մարտերից 3 շաբաթ անց նահատակների ցուցակը չի հրապարակվում․ հակառակ Փաշինյանի պնդումներին՝ ԶԱՀ-ում նրանց անունները չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:46
Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
20.11.2024 | 19:34
Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ
20.11.2024 | 19:25
Ըմբիշ Էլեն Բաբաջանյանը` արծաթե մեդալակիր. զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:15
Ինչ կփոխի Արփինե Սարգսյանի նշանակումը․ հարցում՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:00
Պուտինը միջուկային զենքով կհարվածի՞ Ուկրաինային Բայդենի որոշումից հետո զարգացումների արդյունքում․ զրույց Ալեքսանդր Բոժկոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 18:51
Ուկրաինային «առանձնակի զանգվածային» հրթիռային հարվածի սպառնալիքի մասին լուրերը կեղծ են․ հետախուզություն
20.11.2024 | 18:42
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Պալմիրային
20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
20.11.2024 | 18:09
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց․ ՀՀ-ում մեկնարկում է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթաց
Բոլորը

«44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների՝ մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ»,- Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններից արդեն 3 շաբաթ է անցել, բայց մարտերի հետևանքով զոհված կամ անհետ կորած ավելի քան 200 զինվորների անունները դեռ չեն հրապարակվել։ Այդ մասին տեղեկություններ չկան նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում։ Այս պահին հրապարակված են միայն այն անունները, որոնց ընտանիքներին Հիմնադրամը հատուցում է տրամադրել։

«Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ԶԱՀ-ը Պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել։ ԶԱՀ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում և փաստաթղթերի փաթեթ ներկայացնի Պաշտպանության նախարարություն, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով»,- հայտնում են Հիմնադրամից։

«Ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, որովհետև նույնականացված զոհերի ընտանիքները, բնականաբար, տեղեկացված են, և իրենց ընտրությունն է, այսինքն՝ հրապարակվում է, այդ անունները կան»,- ասել էր Փաշինյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, կարծում է, որ զոհված զինվորների անունները դիտավորյալ չեն հրապարակվում։

«Զոհերի թիվը մեծ է, և այսպիսով Կառավարությունը փորձում է աստիճանական ձևով ներկայացնել։ Սարսափելի է, որ մտածում ես՝ երկու օրում այդքան զոհ ունենք»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Վերջին ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհերի ու անհետ կորածների թիվը 210 է։ Իրավապաշտպանը պատմում է, որ իրեն ահազանգում են զինծառայողների ծնողներ, հայտնում, որ իրենց որդիներից որևէ լուր չունեն, նրանց գտնել չեն կարողանում, իսկ պաշտպանական գերատեսչությունը որևէ հստակ պատասխան չի տալիս։ Կառավարությունը պարտավոր է հրապարակել հայրենիքի համար նահատակված բոլոր տղաների անունները՝ ընդգծում է Ալեքսանյանը։

«Երեկ իմացա՝ ծնողներից մեկն իր որդուն հայտաբերել է դիահերձարանում։ Այն ծնողներն էին, որոնք զորամասերի մոտ հերթապահում էին՝ որևէ տեղեկություն ստանալու համար»,- նշում է Ալեքսանյանը։

Սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասում զոհված 18-ամյա Լավրենտ Նատոյանի հայրը՝ Կարենը, պատմում է, որ որդու մահվան մասին իմացել են հրամանատարից։ Ավելի ուշ Լավրենտի մարմինը բերել են Երևան ու փոխանցել ընտանիքին։  Հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Կարեն Նատոյանը ևս կարծում է, որ զոհվածների անունները պետք է հրապարակվեն։

«Կառավարությունից մինչև հիմա ոչ ոք ոչ մի բան չի ասում։ Բա ծնողը չիմանա՞՝ իր երեխան որտեղ է, ոնց է, մահացած է, գերի է, ո՞նց կարելի է»,- ասում է Կարեն Նատոյանը։

Լավրենտի հոր խոսքով՝ որևէ մեկն իրենց չի հարցրել՝ հրապարակե՞լ, թե՞ ոչ իրենց որդու անունը զոհերի ցուցակում, ինչպես իր հարցազրույցում նշում էր երկրի ղեկավարը։ Կարեն Նատոյանը պատմում է՝ նախորդ օրն էր խոսել տղայի հետ, ասել էր՝ ամեն ինչ լավ է։ Մարտական գործողությունների մեկնարկի պահին քնած են եղել․ «Ռմբակոծությունը սկսվել է, եկել, ասել են՝ փախեք»։

Թե՛ վարչապետի, թե՛ Պաշտպանության նախարարության մակարդակով նշվում է, որ կան զոհվածների մարմիններ, որոնք դեռ չեն նույնականացվել. այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակվում այն զինվորների ու պայմանագրայինների անունները, որոնց ինքնությունն արդեն հայտնի է: Այս հարցին ի պատասխան՝  Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը միայն հղում է անում վարչապետի՝ օրերս արված հայտարարությանը:

Ուշագրավ է, որ ավելի քան 200 զոհերից մի քանիսի անունները, այդուհանդերձ, հայտնի են․ սեպտեմբերի 29-ին ՊՆ-ն հրապարակեց ադրբեջանական ռազմական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 28-ին Ջերմուկում զոհված զինծառայողների անունները՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյան, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյան և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյան: Նախարարությունը հրապարակել էր նաև երկօրյա մարտերում զոհված 4 կին զինծառայողների անունները՝ Սուսաննա Մարգարի Գրիգորյան, Անուշ Աշոտի Ապետյան, Ալիսա Սուրենի Մելքոնյան, Իրինա Կառլենի Գասպարյան։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անթույլատրելի է համարում  զինվորների ընտանիքներին անորոշության մեջ թողնելը։

«Զորամասի հրամանատարները տեղեկություն չունեն զինվորների մասին, գուցե այս խայտառակությունների մասին խոսեն»,- ընդգծում է Ալեքսանյանը։

Այսօր էլ ՊՆ շենքի մոտ էին հավաքվել սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ անհետ կորածների հարազատները: Ուզում են ավելի քանի 20 օր անց իրենց որդիներից գոնե մի լուր իմանալ, պատրաստ են լսել նաև ամենասարսափելին, որ տղաները զոհվել են, բայց գոնե մարմինները հողին հանձնեն։ Տեսախցիկի առջև խոսել չցանկացան․ նրանցից մեկը միայն ասաց, որ դիրքերում հրապարակված մի լուսանկարում ճանաչել են տղաներից երկուսին, բայց թե որտե՞ղ են, պարզել չեն կարողանում: Պաշտպանության նախարարությունից վստահեցրել են, որ ամեն ինչ անում են նրանց գտնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան