Ուկրաինայի ԶՈՒ-ն Խարկովի և Խերսոնի շրջաններում առաջխաղացում ունի

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա ամփոփագրում հաստատում է, որ ուկրաինական բանակն ընդլայնում է վերահսկողության գոտին հյուսիս-արևելքում՝ Կրեմեննայա և Սվատով ուղղություններով և Խերսոնի շրջանում։ Միաժամանակ, ամերիկացի վերլուծաբաններն ընդգծում են, որ այս շրջաններում ուկրաինացիների դեմ կռվում են այն ստորաբաժանումները, որոնք նախկինում համարվում էին ռուսական բանակի լավագույններից։

«Խերսոնի մարզում և Լիմանի ճակատում ռուսական խմբավորումները մեծ մասամբ կազմված էին ստորաբաժանումներից, որոնք մինչ պատերազմը համարվում էին Ռուսաստանի լավագույն մարտական ստորաբաժանումներից»,- գրում են ամերիկացի վերլուծաբանները և բացատրում, որ Լիմանի դեպքում խոսքը 144-րդ գվարդիայի մասին է, իսկ Խերսոնի շրջանում՝ 76-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի մասին։

ISW-ն, հենվելով ՌԴ Գլխավոր շտաբի, ռուս ռազմական բլոգերների, ուկրաինական աղբյուրների, գեոլոկացիոն լուսանկարների և տեսանյութերի և այլ տեղեկությունների վրա, գրում է, որ ուկրաինացիներն ընդլայնում են իրենց վերահսկողության գոտիները Կուպյանսկից, Բորովայայից, Լիմանից դեպի արևելք՝ մոտենալով Կրեմեննայա և Սվատովո քաղաքներին և դրանք իրար միացնող ճանապարհին։ ISW-ի վերլուծաբանները հաստատում են նաեւ Խերսոնի շրջանի հյուսիսում ուկրաինացիների առաջխաղացման մասին տեղեկությունը։

«Խերսոնի մարզում ուկրաինացիների հաջողությունները հարվածում են ռուսական, առանց այն էլ անկայուն, տեղեկատվական տարածքին: Ռուսական օկուպացիոն վարչակազմի պաշտոնյաները ՆԱՏՕ-ի հետախուզությանը մեղադրում են Խերսոնի շրջանում ռուսական պաշտպանության թույլ կողմերը բացահայտելու մեջ և կոչ են անում ռուսական ուժերին պատրաստվել փողոցային մարտերի և կառուցել նոր պաշտպանական գծեր»,- գրում է ISW-ը՝ հղում անելով ԴԺՀ-ի պաշտոնյա Դանիիլ Բեզսոնովի թելեգրամյան ալիքին։

Տաթև Ֆռանգյան