Շիրակի մարզում սեպտեմբերին ծնվել է 339 երեխա
Շիրակի մարզում սեպտեմբեր ամսին ծնվել է 339 երեխա․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
«Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 202 տղա, 139 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ է եղել»,- ասված է հաղորդագրությունում։