Էրդողանը չի բացառել Պրահայում Փաշինյանի հետ հանդիպումը
Քաղաքականություն
01.10.2022 | 17:49Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը հնարավոր է։
«Հնարավոր է Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում կարող է հանդիպել Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցազրույցում ևս չէր բացառել Էրդողանի հետ հանդիպումը։