Ինչո՞ւ է Շիրակի նախկին մարզպետը բուհի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում ներկայացրել

Լուրեր

04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
Բոլորը

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը մեկ տարի է՝ զբաղեցնում է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի   տնօրենի պաշտոնը, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին հենց բուհից։ Թե որն է պաշտոնից հրաժարվելու պատճառը, երբ մեկ տարի առաջ Տիգրան Պետրոսյանը մեծ ոգևորությամբ էր ընդունել, իր բառերով ասած, «հարազատ բուհի» ղեկավար դառնալու հրավերը, չհաջողվեց ճշտել նրանից․ մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Գյումրիում, սակայն, տեղեկություններ են շրջանառվում, որ Տիգրան Պետրոսյանի հեռանալը կապված է Անի խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ։

Շիրակի նախկին մարզպետն այս ընտրություններում սատարում էր ամենաքիչ ձայներ հավաքած քաղաքական ուժին՝ նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությանը, որի որոշումից էլ այս պահին կախված է տեղական իշխանության ձևավորումն Անիում։

Անիում թե՛ «Ազգ-համայնք» դաշինքը, որը գլխավորում է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանը, և թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն կարողանա միանձնյա իշխանություն ձևավորել, հետևաբար և 3 մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցությունը կամ կոալիցիա պիտի կազմի 8 մանդատ ստացած ՔՊ-ի հետ կամ 10 մանդատ ստացած «Ազգ-համայնք» դաշինքի հետ։ Համաձայնության չգալու դեպքում ընտրությունները չեղարկվելու են և վեց ամիս անց նոր ընտրություններ են հայտարարվելու։

«Հայկական երազանք» կուսակցության թեկնածու Ագուն Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ կոալիցիա կազմելու նախաձեռնությամբ հանդես չեն գալու, եթե այս ուժերից որևէ մեկը դիմի իրենց, ապա կքննարկեն այդ հարցը։ Այսինքն՝ տվյալ դեպքում որ ուժի հետ էլ կոալիցիա կազմի, համայնքապետի թեկնածու պիտի առաջադրեն Ագուն Սաղաթելյանին։

3 մանդատ ստացած ուժի այս պնդումն էլ, ըստ շրջանառվող տեղեկության, դարձել է Տիգրան Պետրոսյանի պաշտոնազրկման պատճառ, քանի որ անհնար է դառնում ՔՊ-ի՝ Անիում տեղական իշխանության ղեկի ստանձնումը։ Մենք, բնականաբար, կհրապարկենք Տիգրան Պետրոսյանի պարզաբանումներն այս թեմայի շուրջ՝ այն լսելուն պես։

Արմիկ Մովսիսյան