Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն ԼՂ ժողովուրդն է՝ իր ընտրված ներկայացուցիչներով․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.04.2026 | 22:23
Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
21.04.2026 | 22:10
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.04.2026 | 21:52
ԱՄՆ-ն Իրանի հետ կապված պատժամիջոցների տակ գտնվող լցանավ է կալանել
21.04.2026 | 21:39
Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» նավթամուղի վերանորոգումը
21.04.2026 | 21:25
Հայաստանում ոստիկանության բարեփոխումները չեն փարատել ուժի չարաշահման և անպատժելիության մտահոգությունները. Amnesty International
21.04.2026 | 21:20
Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր
21.04.2026 | 21:09
ԵՄ հայտարարությունը ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելության մասին
21.04.2026 | 21:00
Սա պատերազմի հայտարարություն է. Սամվել Կարապետյանի նախընտրական հոլովակում ՀՀ-ին կպած է ԼՂ-ն՝ 7 շրջանները հետը․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:43
Անցած տարվա ծնունդի նվերն է հեռուստացույցը, որը չէի կարողացել տալ. Գոհար Ղումաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:42
Ծանրորդ Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
21.04.2026 | 20:30
Փաշինյանը փակում է ոչ միայն Արցախի, այլև վերադարձի թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:21
ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր
21.04.2026 | 20:13
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել բարեկեցության համապարփակ տեսլականը վերածել գործնական արդյունքների
21.04.2026 | 20:00
Իսկ ինչո՞ւ չեն հորդորում Գագիկ Ծառուկյանին, Արման Թաթոյանին՝ չմասնակցել ընտրությանը, այլ՝ մեզ են թիրախավորում. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 19:43
Ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները. վերջնական ցուցակն է ներկայացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում խոսելով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու պայմանների և հնարավոր զիջումների մասին, նշեց․ «Փորձեմ հնարավորինս պարզ ներկայացնել իմ բառամթերքի հիմքերը։ Զիջել-չզիջելը շատ հարաբերական բաներ են։ Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Ինչու՞ եմ ասում՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, որովհետև ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Հիմա այս արձանագրումից հետո ինչու՞ պիտի, օրինակ, որևէ մեկը ինձ անվանի դավաճան, և ո՞վ է այդ որևէ մեկը․ նա, ով համարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրականում 300 000 քառակուսի կիլոմետր է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 000 քառակուսի կիլոմետրի։ Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է, օրինակ, ծովից ծով Հայաստանի գաղափարից և, հետևաբար, դա դավաճանություն է»։

Փաշինյանն ընդգծեց, որ իր ըմբռնմամբ՝ «Խաղաղության պայմանագրի» հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

«Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա խաղաղության պայմանագրի մի կոմպոնենտն է», – նշեց վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արձագանք չկա, որ համաձայն են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հենքի վրա կնքել «Խաղաղության պայմանագիր»։

Հարցին, թե արդյոք Հայաստանը գնում է նրան, որ Արցախ-Ադրբեջան գործընթացն առանձնացվի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, վարչապետն ասաց. «Կա էդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանգիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանգրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել։

Մենք կարծում ենք նաև, որ այո՛, Հայստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճաաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը , իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։

Մեր կարծիքը ի սկզբանե՝ 2018-ից եղել է այն, որ ԼՂ -ն պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն, և մենք շարունակում ենք այդպես մտածել»։

Մանրամասն՝ տեսանյութում։