Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահների հանդիպման և կոնսոլիդացիայի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրային հեռուստատեսության եթերում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպմանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանության շուրջ կոնսոլիդացիայի առաջարկին և հայտարարությանը, ըստ որի, անհրաժեշտ է կիսել պատասխանտվությունը այն փաստաթղթի համար, որը ենթադրաբար պետք է ստորագրվի։

«Պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետև եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը՝ կառավարությունը և անձամբ ես, գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը և այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել, այդ պատասխանատվութունը մենք ստացել ենք մեր ժողովրդից», – այս առնչությամբ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրդառնալով ՀՀ առաջին նախագահի այն մտքին, որ բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ են միայն վարչապետը և նրան մերձ մարդկանց շատ նեղ շրջանակ, Փաշինյանը նշեց․ «Դա թյուրիմացություն է, որովհետև բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, ոչ միայն մեր թիմակիցները»։

Վարչապետի հավաստմամբ՝ բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ է ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնպես էլ Անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները։

«Ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին։ Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին և, ըստ էության, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին», – նշեց Փաշինյանը։

«Ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ:

Ուզում եմ ընդգծել՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, համապատասխանաբար, երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը ևս հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը»,- ասաց նա՝ նշելով՝ այդ քննարկումների մասին նաև փորձագիտական լայն շրջանակի է տեղյակ պահում:

«Պատասխանատվությունից մենք չենք խուսափել և չենք խուսափում: Բնականաբար, եթե կան քաղաքական ուժեր, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի շուրջ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու գործում, կարող են նպաստել, տեղեկատվությունը փակ չէ այդ ուժերի համար, փակ է ֆորմատի առումով»,- նշեց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ քանի դեռ կոնկրետ ձևակերպված առաջարկ չկա, հարկ չի համարում արձագանքել դրան:

Մանրամասն՝ տեսանյութում։